ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 331 — Օպերատիվ-հետախուզական միջ ո ցառումները 1.
Ամփոփում
Հոդված 331. Օպերատիվ-հետախուզական միջ ո ցառումները 1. Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման, կանխման, խափանման և բացահայտման նպատակով հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: 2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հա
Ամբողջ Տեքստ
Հոդված 331. Օպերատիվ-հետախուզական միջ ո ցառումները 1. Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման, կանխման, խափանման և բացահայտման նպատակով հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում վարչական վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման խախտումների վերաբերյալ տեղեկությունները հարկային հսկողության ընթացքում օգտագործվում են Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
