«ՎԱՐԴԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 400-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 7-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-213)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 213 | «ՎԱՐԴԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 400-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 7-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎԱՐԴԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 400-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 7-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վարդան Դարբինյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. Վարդան Դարբինյանը (ներկայացուցիչ Սիմոն Բաբայան) 2020թ. սեպտեմբերի 11-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին հակասող և անվավեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 400 հոդվածի 1-ին մասի դրույթը, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/3200/02/16 քաղաքացիական գործով կիրառելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթը, բեկանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի վճռին տվել է նոր պատճառաբանություն փոփոխելով կիրառելի իրավահարաբերության տեսակը, միաժամանակ, դիտարկելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռն իր պատճառաբանությամբ դատական սխալ էր պարունակում: Դիմողը պնդում է, որ նշված նորմի կիրառման պարագայում, օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը չունի լիազորություն փոփոխելու դրա պատճառաբանական մասը կամ նորովի պատճառաբանելու այն: Դիմողի կարծիքով նշյալ դրույթի կիրառման կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում ի հայտ է գալիս իրավական անորոշության իրավիճակ: Ըստ դիմողի հայցելով իր խախտված իրավունքների դատական պաշտպանությունը կամ որպես պատասխանող հանդես գալով քաղաքացիական դատավարությունում անձը պետք է հնարավորություն ունենա կանխատեսելու կայացվելիք դատական ակտի հետևանքները, ինչը պայմանավորված է նաև յուրաքանչյուր դատական ատյանում տվյալ դատարանի լիազորություններով: Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/3200/02/16 քաղաքացիական գործով կիրառելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, գործի քննությունն իրականացրել է մեկ տարի և յոթ ամիս ժամկետում խախտելով Սահմանադրությամբ երաշխավորված գործի քննության ողջամիտ ժամկետները: Դիմողը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը Վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով. 3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի մասով Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը նշյալ դրույթի մասով բարձրացրել է Վճռաբեկ դատարանի կողմից դրա կիրառման իրավաչափության հարց դրա ենթադրյալ հակասահմանադրականության լույսի ներքո: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «.... բոլոր այն դեպքում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը վերահաստատում է նշված դիրքորոշումը նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով: Հետևաբար, սույն դիմումով ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը որոշելու պահանջի մասով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: 3.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի մասով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սույն պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Այս պահանջները չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշյալ դրույթների մասով դիմողը չի պահպանել վերոշարադրյալ օրենսդրական պահանջները։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի սահմանադրականությունը որոշելու պահանջի մասով անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչի հիմքով այս մասով ևս դիմումի քննությունը ենթակա է մերժման: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վարդան Դարբինյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
23 նոյեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-213
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 նոյեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-213
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
