Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 24.02.2008Թ. ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 24.02.2008Թ. ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1928 փետրվարի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 փետրվարի 2008թ. ՍԴԱՈ - 19 | ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 24.02.2008Թ. ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 24.02.2008Թ.

ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 3- րդ մասի «ՀՀ Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի դիմումի հիման վրա «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Հաշվի առնելով ՀՀ Նախագահի ընտրության վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը վիճարկելու հետ կապված գործերի քննության ՀՀ Սահմանադրության 51 հոդվածով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածով նախատեսված առանձնահատկությունները, գործի դատաքննությունն սկսել 2008թ. մարտի 3-ին, ժամը 11.00-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի գործով զեկուցողներ նշանակել ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Հ. Դանիելյանին, Ֆ. Թոխյանին, Հ. Նազարյանին, Վ. Պողոսյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 9-րդ մասի հիման վրա գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 4-րդ մասի նշված գործը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել ընտրության արդյունքներն ամփոփող պետական մարմնին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 4-րդ մասի հիմքերով սույն գործով որպես հարակից պատասխանողներ իրենց իրավասությունների հետ կապված հարցերով, ներգրավել ՀՀ դատախազությանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին։

6. Գործի դատաքննության նախապատրաստման անհրաժեշտությունից ելնելով պահանջել.

ա) ՀՀ վարչական դատարանից 2008թ. ՀՀ Նախագահի ընտրության հարցերով ներկայացված դիմում-բողոքների կապակցությամբ ընդունված դատական ակտերը.

բ) ՀՀ ԿԸՀ-ից

19.02.2008թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված Նախագահի թեկնածուների (վստահված անձանց) դիմում-բողոքների քննարկման արձանագրությունները, ընդունված որոշումները, տրված պատասխանների պատճենները, ըստ կոնկրետ ընտրական տեղամասերի տեղեկանք ներկայացնել 19.02.2008թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված Նախագահի թեկնածուների դիմում- բողոքների հիման վրա կատարված վերահաշվարկների արդյունքների վերաբերյալ, առանձին հիմնավորում ներկայացնել, թե ո՞ր ընտրական տեղամասերում և ի՞նչ հիմնավորմամբ դիմում-բողոքների առկայության դեպքում վերահաշվարկ չի կատարվել.

գ) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից 2008թ. ՀՀ Նախագահի ընտրության հարցերով ներկայացված դիմում-բողոքների կապակցությամբ ընդունված որոշումները, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 20 հոդվածի 9-րդ մասի պահանջների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը.

դ) ՀՀ դատախազությունից 19.02.2008թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված ընտրախախտումների կանխման և տեղ գտած դեպքերի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

ե) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունից 19.02.2008թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված իրավախախտումների կանխման և տեղ գտած դեպքերի առնչությամբ ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

7. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 2-րդ մասի համաձայն վերոնշյալ մարմիններին հասցեագրված բոլոր պահանջների կատարման համար վերջնաժամկետ սահմանել մինչև 2008թ. մարտի 1-ը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 փետրվարի 2008 թվականի

ՍԴԱՈ-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2008 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել