Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 288.3 — Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները և կարգը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 288.3AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 288.3 — Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները և կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 288.3. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները և կարգը 1. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով: 2. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 288.3. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները և կարգը 1. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:

2. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության միջոցով:

3. Սույն հոդվածը տարածվում է նաև առանձին խումբ անշարժ գույքերի` այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ներդրման դեպքերի վրա:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել