Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-821 մարտի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 մարտի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 8 | ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

21 մարտի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով Լուսինե Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Լուսինե Հարությունյանը 02.03.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով որոշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի (սանկցիան նախատեսող դրույթի մասով) ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ /1-4-րդ մասեր/, 71-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:

Դիմողի համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել թիվ ՎԴ3/0022//05/14 գործով դատարանների կողմից նրա նկատմամբ կիրառված և դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը, որի հիման վրա դիմողը ենթարկվել է վարչական պատասխանատվության 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով տուգանքի: Ըստ դիմողի անկախ նրանից, թե ինչ բովանդակությամբ օրինական պահանջ է ներկայացվել քաղաքացուն ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի կողմից, այդ պահանջի չկատարումն ինչ հանգամանքներում և ինչ գործողություններով է դրսևորվել և ինչ հետևանքների է հանգեցրել, ինչպես նաև անկախ պահանջը չկատարած քաղաքացու անձից, նրա մեղքի աստիճանից, գույքային դրությունից, մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունից բոլոր զանցառուները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածին համապատասխան, պետք է ենթարկվեն միևնույն վարչական տույժի սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքի ձևով, իսկ իրավակիրառողն այս կանոնից շեղվելու, նախատեսված տուգանքի չափը նվազեցնելու որևէ իրավական հնարավորություն չունի:

Դիմողը մատնանշում է, որ վիճարկվող դրույթը համապատասխան իրավախախտման դեպքում չի սահմանում ոչ այլընտրանքային պատասխանատվության միջոց կիրառելու հնարավորություն և ոչ տուգանքի առավելագույն կամ նվազագույն պահանջներ, որոնց շրջանակներում իրավակիրառողը կկարողանար, գործի հանգամանքներից ելնելով, ընտրել համարժեք պատասխանատվության միջոց համապատասխան իրավախախտումը կատարած անձի համար` դրանով իսկ ապահովելով հավասարության, համաչափության և արդարության սկզբունքների պահանջները:

Միաժամանակ, դիմողը ներկայացրել է միջնորդություն պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա չեն Լուսինե Հարությունյանի դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ`

դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Լուսինե Հարությունյանի դիմումի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Լուսինե Հարությունյանին ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:

3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի փետրվարի 2-ի ՍԴԱՈ-6 աշխատակարգային որոշմամբ «Կիմ Մինասյանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182- րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել է քննության և գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակել 2016 թվականի մայիսի 17-ը, առաջարկել` ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով, խնդրո առարկա գործը միավորել վերոնշյալ գործին:

4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

21 մարտի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/2-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մարտի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել