Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 132 — Շահութահարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 132AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 132 — Շահութահարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 132. Շահութահարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից 1. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը, եթե՝ 1) եկամուտները վճարվում են առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին. 2)

Ամբողջ Տեքստ

Հոդված 132. Շահութահարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից 1. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը, եթե՝ 1) եկամուտները վճարվում են առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին. 2) եկամուտները վճարվում են մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին, սակայն այդ եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը:

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ շահութահարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման դրամարկղային մեթոդով: Մասնավորապես, հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող՝ եկամտի վճարում են համարվում՝ 1) կանխիկ կամ անկանխիկ փողային վճարումը, այդ թվում՝ մաս-մաս կատարված վճարումը՝ անկախ եկամտի ստացման իրավունքը ծագած լինելու հանգամանքից. 2) այլ գույքով հատուցումը. 3) դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխադարձ հաշվանցումը (մարումը). 4) պարտքերի վերաձևակերպումը կամ նորացումը. 5) հարկային գործակալի նկատմամբ առկա՝ եկամտի ստացման պահանջի իրավունքի՝ այլ անձին զիջումը. 6) եկամտի ստացման պահանջի ներումը ոչ ռեզիդենտին.

7) Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված՝ շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունումը:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կանխիկ կամ անկանխիկ փողային վճարումները, համապատասխան գործարքը չկատարվելու հանգամանքով պայմանավորված, վերադարձվում են՝ 1) մինչև այդ վճարումների կատարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային գործակալի կողմից Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի փաստացի ներկայացումը, բայց ոչ ուշ, քան այդ հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերջնաժամկետը, ապա համարվում է, որ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտ չի վճարվել. 2) այդ վճարումների կատարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային գործակալի կողմից Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ներկայացումից հետո, ապա հարկային գործակալը կարող է Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հարկային մարմին ներկայացնել ճշտված հաշվարկ:

4. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարվող շահաբաժիններից շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը՝ անկախ ստացվող շահաբաժինների՝ մշտական հաստատությանը վերագրվելու հանգամանքից: 5. (132-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ., խմբ.

06.05.26 ՀՕ-234-Ն ) ( 06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 03.07.26 ՀՕ-385-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից) (03.07.26 ՀՕ-385-Ն օրենքն ունի անցումային դրույթ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել