Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԵՎ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԵՎ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-797 հունիսի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-79)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հունիսի 2007թ. ՍԴԱՈ - 79 | «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԵՎ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԵՎ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՆ

ՍՏՈՒԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով «Նոր ժամանակներ» և «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների միջնորդությունները, ՈՐՈՇԵՑ.

Միջնորդությունները մերժել, նկատի ունենալով, որ.

1. ա) սահմանադրական դատարանում կոնկրետ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները վիճարկելն առանց ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով այդ արդյունքները վարչական կամ դատական կարգով վիճարկելու, նշանակում է, որ դիմողները չեն կատարել իրենց պահանջները հիմնավորելու պարտականությունը, որը նրանք կրում են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 48 հոդվածի 5-րդ կետերի հիմքերով։ Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ ի պաշտոնե քննության սկզբունքի ուժով դիմողների նման միջնորդություններով, բացի դրանից, տվյալ սկզբունքը պարտավորեցնում է բացահայտել գործի փաստական հանգամանքները կողմերից անկախ, օբյեկտիվորեն։ Դա ենթադրում է, որ անհրաժեշտ է վեճի առարկային զուգակցող հանգամանքների վերաբերյալ կողմերի պնդումների հիմնավորում։ Սահմանադրական դատավարությունում ապացուցման սուբյեկտիվ պարտականություն առկա չէ, սակայն դիմող կողմը պարտավոր է հիմնավորել թե° իր դիմումը, թե° իր միջնորդությունները, իսկ պատասխանողը իր առարկությունները դիմողների ներկայացրած փաստերի վերաբերյալ, ինչպես նաև իր միջնորդությունները։ Սահմանադրական դատարանն իրավասու և պարտավոր չէ դատավարության ընթացքում դիմողների փոխարեն հիմնավորել նրանց պահանջները։ Դիմողների նշած համապատասխան տեղամասերում վերահաշվարկ կամ վերստուգում անցկացնելու պահանջը չի կարող իրականացվել սահմանադրական դատարանի կողմից, քանի որ վերջինս իրավասու չէ վերստուգելու կոնկրետ տեղամասերում քվեարկության արդյունքները, որովհետև այն չի մտնում սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված քննվող ընտրական վեճի առարկայի մեջ ընտրությունների արդյունքների վավերականության տեսանկյունից։ Այդ պահանջները մինչև սահմանադրական դատարան դիմելը չիրականացնելը դիմողին զրկում է կոնկրետ ընտրական տեղամասերում վերահաշվարկ կատարելու միջնորդությամբ սահմանադրական դատարանին դիմելու իրավունքից, քանի որ դիմողի մասով հիմնավորման պարտականությունը ենթադրում է ոչ միայն սահմանադրական դատավարությունում, այլ նաև մինչև սահմանադրական դատարան դիմելն օրենքով նախատեսված վարույթներում պատշաճ կարգով դիմումներ (բողոքներ) ներկայացնելու պարտականություն, եթե դիմող կողմն իր պնդումները հիմնավորում է այդ վարույթներին վերաբերող փաստարկներով։ Այս պահանջը բխում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2003թ. մարտի 24-ի ՍԴՈ-408 որոշումից, որն այդ մասով համապատասխանում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքի բովանդակությանը,

բ) դիմողներն իրենց միջնորդությունները հիմնավորում են համապատասխան տեղամասերում քվեարկությունների արդյունքների ոչ հավաստի լինելու ենթադրությամբ, որը քվեարկության արդյունքների վարչական կամ դատական կարգով (ՀՀ քաղ. դատ օր.-ի շրջանակներում) վիճարկելու վարույթներին վերաբերող հանգամանք է։ Սահմանադրական դատարանին դիմողները պետք է ներկայացնեն փաստեր և փաստարկներ առ այն, որ այդ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները կարող էին առնչություն ունենալ ընտրությունների արդյունքների հետ։ Սահմանադրական դատարանը դիմողների այդպիսի փաստարկների հիմնավորվածությունը կարող էր գնահատել հիմնվելով վարչական կամ դատական կարգով դիմողի կողմից ներկայացված այն դիմումներն անտեսելու կամ դրանց անհիմն արձագանքելու հնարավոր փաստերի վրա, որոնք սահմանադրական դատարանին հիմք կտային կիրառել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 10-րդ և (կամ) 13-րդ մասերում ամրագրված ապացուցման կանխադրույթները։ Եթե դիմողները գտնում են, որ կոնկրետ տեղամասերում աղավաղվել են քվեարկության արդյունքները, ապա դիմողների համար արդյունավետ պաշտպանության իրավական միջոցներից մեկն այդ տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջը պետք է լիներ։ Այդ պահանջին իրավասու մարմինների ոչ իրավաչափ արձագանքների հիման վրա սահմանադրական դատարանը կարող էր հանգել հետևության այդ տեղամասերում քվեարկության արդյունքները հանձնախմբեր ձևավորելու միջոցով վերստուգելու կամ հիշատակված ապացուցման կանխադրույթները կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ։

2. Դիմողների մատնանշած կոնկրետ տեղամասերում քվեարկության արդյունքների աղավաղման փաստերը գնահատել գործում առկա նյութերի հիման վրա ելնելով դիմողների և պատասխանող կողմի միջև ապացուցման բեռը բաշխելու հանգամանքից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունիսի 2007 թվականի

ՍԴԱՈ-79

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հունիսի, 2007 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-79
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել