Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-440-Ն18 սեպտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18 - ին « ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասի «թեկնածուների» բառը փոխարինել «թեկնածուի» բառով․ 2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից իննսուն օր առաջ, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, գրությամբ դիմում է Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Ազգային ժողովի խմբակցություններ, Մարդու իրավունքների պաշտպանին և Փաստաբանների պալատ՝ նրանց կողմից Ազգային ժողովի նախագահի գրությունը ստանալու պահից՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար: Խորհուրդը համարվում է ձևավորված սահմանված ժամկետում դրա կազմի բոլոր անդամների նշանակման օրվանից։ Սահմանված ժամկետում որևէ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից Խորհրդի անդամ չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է ձևավորված նշանակված անդամների կազմով, եթե սույն մասով սահմանված կարգով նշանակվել է Խորհրդի առնվազն երեք անդամ։»․ 3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Եթե Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը կամ Փաստաբանների պալատը սահմանված ժամկետում Խորհրդում անդամ չի նշանակում, ապա նույն մարմինը (պաշտոնատար անձը) անդամ կարող է նշանակել սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում:»․ 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1-ին մասով. «6.1. Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի կողմից Խորհրդի անդամը նշանակվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով։»․ 5) 8-րդ մասի «թափուր» բառը հանել, իսկ «թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց» բառերը փոխարինել «սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված կարգով թեկնածու առաջադրվելուց» բառերով․ 6) 9-րդ մասի «յուրաքանչյուր անդամի» բառերը փոխարինել «անդամի յուրաքանչյուր պաշտոնում» բառերով, իսկ «թափուր պաշտոններ համալրելու» բառերը՝ «անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու» բառերով․ 7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով․ «10. Հանձնաժողովի նորընտիր անդամը Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն ստանձնում է այդ պաշտոնում նշանակվելուց հետո՝ անհապաղ, իսկ Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտին նախորդող ժամանակահատվածում նշանակվելու դեպքում Հանձնաժողովի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Հանձնաժողովի համապատասխան անդամի լիազորությունների դադարման օրը:»: Հոդված 2. Օրենքի 10.2-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Ազգային ժողովի նախագահը մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) միջոցով հայտարարում է մրցութային խորհրդի ձևավորման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում։»․ 2) 24-րդ և 25-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «24. Եթե մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու նպատակով, ապա Խորհուրդը հարցազրույցի արդյունքների ամփոփման հիման վրա հաստատում է մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը՝ դրանում ներառելով այդ պաշտոնների քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր պաշտոնի համար մեկ թեկնածու սկզբունքով:

25. Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ իր որոշումը, իսկ սույն հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում՝ թեկնածուների ցուցակը, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:»: Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցությունները «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով՝ կոնսենսուսի հիման վրա որոշմամբ նշանակում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ: Եթե սահմանված ժամկետում մրցութային խորհրդի անդամ չի նշանակվում, ապա մրցութային խորհրդի անդամին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում նշանակում է Ազգային ժողովի խորհուրդը:

3. Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհրդի նոր անդամ չեն նշանակում: 4. (մասն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-26-Ն) 5. (մասն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-26-Ն) (3-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-26-Ն ) Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. հոկտեմբերի 1 Երևան ՀՕ-440-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-440-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.09.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 01.10.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.10.2020 Հիմնական ակտ 18.09.2020, ՀՕ-440-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 19.01.2021, ՀՕ-26-Ն 18.09.2020, ՀՕ-440-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 սեպտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-440-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել