Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 100 — Գնդի հրամանատարի տեղակալը սպառազինության (ինժեներաավիացիոն ծառայության) գծով-տեխնիկական մասի պետը պարտավոր է` - մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրա
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 100AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 100 — Գնդի հրամանատարի տեղակալը սպառազինության (ինժեներաավիացիոն ծառայության) գծով-տեխնիկական մասի պետը պարտավոր է` - մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրա

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 100. Գնդի հրամանատարի տեղակալը սպառազինության (ինժեներաավիացիոն ծառայության) գծով-տեխնիկական մասի պետը պարտավոր է` - մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, գնդի տեղաբաշխման վայրի պահպանության և պաշտպանության պլանների, զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության գծով. - ղեկավարել իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների

Ամբողջ Տեքստ

Հոդված 100. Գնդի հրամանատարի տեղակալը սպառազինության (ինժեներաավիացիոն ծառայության) գծով-տեխնիկական մասի պետը պարտավոր է` - մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, գնդի տեղաբաշխման վայրի պահպանության և պաշտպանության պլանների, զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության գծով. - ղեկավարել իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների մարտական պատրաստությունը և գործունեությունը. - իմանալ անմիջականորեն և իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների սպաների, ենթասպաների և սերժանտների բարոյահոգեբանական հատկանիշները, մշտապես աշխատանք տանել նրանց հետ զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ. - ղեկավարել գնդի անձնակազմի տեխնիկական պատրաստությունը, գնդի սպաների և ենթասպաների հետ պարապմունքներ անցկացնել մեքենա վարելու, սպառազինության, տեխնիկայի և զինամթերքի ուսումնասիրման, տեխնիկական ապահովության կազմակերպման և իրականացման գծով, ինչպես նաև միջոցառումներ անցկացնել տեխնիկական մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների պատրաստման համար. - կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործումը, նորոգումը և էվակուացումը` ապահովելով դրանց մշտական սարքինությունը. - մշտապես ստուգել անձնակազմի կողմից սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, նորոգման և էվակուացման կանոնները. - հետևել ստորաբաժանումներում վառելանյութի, քսանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ կիրառմանը և խնայողական օգտագործմանը. - ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունն ու տեխնիկական վիճակը և տարեկան երկու անգամ կազմակերպել հրազենի ստուգում, ի լրումն, դրա ընթացիկ բավարարման հրազենի համար անց է կացվում պլանավորված ստուգում, ստուգման արդյունքները արտացոլել ակտերում և գնդի հրամաններում. - ղեկավարել տեխնիկական կետերում, հավաքակայաններում, ենթակա պահեստներում հատուկ կառույցների սարքավորման և դրանք բնապահպանական սարքերով ու պահպանության տեխնիկական միջոցներով ապահովելու աշխատանքները, հակահրդեհային միջոցառումների կատարումը. - կազմակերպել և վերահսկել ներքին ծառայության կատարումը հավաքակայաններում, վերակարգի ստանձնումից առաջ հրահանգավորել հավաքակայանի հերթապահին, ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ մեթոդագործնական պարապմունք անցկացնել հավաքակայանի հերթապահ նշանակվող զինծառայողների հետ` հատուկ պարտականությունների կատարման կարգի վերաբերյալ. - ժամանակին պահանջել պահեստամասեր, հավաքակայանային սարքավորում և այլ ռազմատեխնիկական ունեցվածք, կազմակերպել դրանց ստացումը, պահպանությունը, բաշխումը և ճիշտ օգտագործումը. - մշակել և իրականացնել միջոցառումներ սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ պատահարների կանխման ուղղությամբ, վերլուծել դրանց պատճառները, միջոցառումներ անցկացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստման ու շահագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման համար. - գիտենալ գնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի կառուցվածքը և շահագործման կանոնները, դրանց առկայությունը և տեխնիկական վիճակը, կազմակերպել և վերահսկել սահմանված հաշվառման և հաշվետվության վարումը. - ղեկավարել տանկակայանի (տանկադրոմի) և ավտոկայանի (ավտոդրոմի) կահավորման և կատարելագործման, ուսումնամարզական միջոցների նորոգման և շահագործման, ինչպես նաև տեխնիկական պատրաստության, ուսումնանյութական բազայի կատարելագործման և պահպանության աշխատանքները: Այն զորամասերում, ուր հաստիքով սպառազինության գծով գնդի հրամանատարի տեղակալ նախատեսված չէ, նրա պարտականությունները կատարում է ավտոծառայության պետը կամ զորամասի տեխնիկական ծառայություններից մեկի պետը: Նա ենթարկվում է զորամասի հրամանատարին և իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների անձնակազմի ուղղակի պետն է: (100-րդ հոդվածը լրաց., փոփ.

14.04.11 ՀՕ-124-Ն, 01.03.17 ՀՕ-52-Ն) Գ ՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԹԻԿՈՒՆՔԻ ԳԾՈՎ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել