Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 270.1 — Դատաքննության ժամկետը 1. Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայաց
ARLISAI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 270.1 — Դատաքննության ժամկետը 1. Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայաց

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 270.1. Դատաքննության ժամկետը 1. Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացվում է վարույթն ստանձնելու օրվանից հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: 2. Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննությ

Ամբողջ Տեքստ

Հոդված 270.1.

Դատաքննության ժամկետը

1. Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացվում է վարույթն ստանձնելու օրվանից հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Դատավորի փոխարինման դեպքում սույն հոդվածով նախատեսված ժամկետները շարունակվում են:

4. Դատավորի փոխարինման դեպքում, եթե քրեական վարույթը ստանձնելու օրվա դրությամբ գործի դատաքննության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով երկու անգամ երկարաձգվել է, ապա վարույթն ստանձնած դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է վարույթն ստանձնելու օրվանից հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում: (270.1-ին հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-244-Ն )

( 18.06.26 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Գ Լ ՈՒ Խ 35

ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել