Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 451 — Վարույթ նախաձեռնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 451AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 451 — Վարույթ նախաձեռնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 451. Վարույթ նախաձեռնելը 1. Մասնավոր մեղադրանքով վարույթը կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ այն անձը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներով իրեն պատճառվել է վնաս, քրեական հայց է ներկայացնում դատարան: 2. Քրեական հայցը կարող է ներկայացնել միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը: 3. Քրեական հայցը պետք է բովանդակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 451. Վարույթ նախաձեռնելը 1. Մասնավոր մեղադրանքով վարույթը կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ այն անձը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներով իրեն պատճառվել է վնաս, քրեական հայց է ներկայացնում դատարան:

2. Քրեական հայցը կարող է ներկայացնել միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը:

3. Քրեական հայցը պետք է բովանդակի՝ 1) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը. 2) այն անձի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը, որի դեմ ներկայացվել է քրեական հայցը. 3) մեղադրանքի բովանդակությունը, այդ թվում՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը կամ հոդվածի մասը. 4) այն անձանց անունները, ազգանուններն ու բնակության կամ հաշվառման վայրերը, որոնք պետք է կանչվեն դատական նիստին. 5) մեղադրանքը հիմնավորող նյութերը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը քրեական հայցը ներկայացնում է ենթադրյալ հանցանքի կատարման վայրի առաջին ատյանի դատարան:

5. Մասնավոր մեղադրանքով մինչդատական վարույթն իրականացվում է բացառապես ենթադրյալ հանցանք կատարած անձին հայտնաբերելու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել