ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 85 — Դատապարտյալի կողմից գրականություն և գրենական պիտույքներ ձեռք բերելն ու դրանցից օգտվելը 1.
Ամփոփում
Հոդված 85. Դատապարտյալի կողմից գրականություն և գրենական պիտույքներ ձեռք բերելն ու դրանցից օգտվելը 1. Դատապարտյալին թույլատրվում է հանձնուքներով և ծանրոցներով ստանալ գրականություն և գրենական պիտույքներ կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով ձեռք բերել դրանք, ինչպես նաև առանց սահմանափակման, սեփական միջոցների հաշվին, բաժանորդագրվել թերթերի ու ամսագրերի։ 2. Դատապարտյալին արգելվում է ստանալ, ձեռք բերել, պահել և տարածել պատերազմ, բռնություն կա
Ամբողջ Տեքստ
Հոդված 85. Դատապարտյալի կողմից գրականություն և գրենական պիտույքներ ձեռք բերելն ու դրանցից օգտվելը 1. Դատապարտյալին թույլատրվում է հանձնուքներով և ծանրոցներով ստանալ գրականություն և գրենական պիտույքներ կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով ձեռք բերել դրանք, ինչպես նաև առանց սահմանափակման, սեփական միջոցների հաշվին, բաժանորդագրվել թերթերի ու ամսագրերի։
2. Դատապարտյալին արգելվում է ստանալ, ձեռք բերել, պահել և տարածել պատերազմ, բռնություն կամ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրող կամ քարոզող, պոռնկագրական բնույթի հրատարակություններ կամ այլ նյութեր։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
