ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 75000 դրամ: (1-ին հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, 27.11.08 ՀՕ-200-Ն, 16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն, 12.12.13 ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն, 19.11.19 ՀՕ-223-Ն, 07.12.22 ՀՕ-501-Ն ) Հոդված 2. Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝ 1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 450 դրամ. 2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում՝ ա. մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ, բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 500 դրամ: (2-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, լրաց., փոփ.
27.11.08 ՀՕ-200-Ն, փոփ.
16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն, 12.12.13 ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն, խմբ. 19.11.19 ՀՕ-223-Ն , 07.12.22 ՀՕ-501-Ն ) Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը: (2.1-ին հոդվածը լրաց. 16.11.10 ՀՕ-164-Ն) Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի), օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք սահմանվում է 1000 դրամը: (3-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-170-Ն , փոփ.
07.12.22 ՀՕ-501-Ն ) Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները: (4-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-221-Ն, լրաց.
22.12.10 ՀՕ-290-Ն, 21.06.14 ՀՕ-74-Ն, փոփ.
01.12.14 ՀՕ-205-Ն, խմբ.
07.12.22 ՀՕ-501-Ն ) Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-257 օրենքը: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2003 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-66-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-66-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.43 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2003 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2003 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2004 Հիմնական ակտ 17.12.2003, ՀՕ-66-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 07.12.2022, ՀՕ-501-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 09.06.2022, ՀՕ-170-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 19.11.2019, ՀՕ-223-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 01.12.2014, ՀՕ-205-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 21.06.2014, ՀՕ-74-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 12.12.2013, ՀՕ-187-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 20.06.2013, ՀՕ-61-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 13.11.2012, ՀՕ-200-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 22.12.2010, ՀՕ-290-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 16.11.2010, ՀՕ-164-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 27.11.2008, ՀՕ-200-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 05.11.2007, ՀՕ-252-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 28.11.2006, ՀՕ-200-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն 11.11.2005, ՀՕ-221-Ն 17.12.2003, ՀՕ-66-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 դեկտեմբերի, 2003 թ.
- Գործի #:
- ՀՕ-66-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
