ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի օգոստոսի 2 7 - ին «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) 1-ին կետի «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով․ 2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «5) արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը,»․ 3) 10-րդ կետի «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը» բառերով: Հոդված 2. Օրենքի հավելվածում՝ 1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը մշակում և իրականացնում է մարդու և ընտանիքի բարեկեցության ապահովմանն ու կյանքի որակի բարձրացմանն ուղղված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության, բնակչության զբաղվածության, կամավոր աշխատանքի, ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության, պետական կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման, ժողովրդագրական պետական քաղաքականության, ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության երաշխավորման, կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման կամ վերաինտեգրման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը՝ նպատակ ունենալով ապահովելու յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ընտանիքի և համայնքների արժանապատիվ կյանքը, ինքնուրույնությունը և ներառական զարգացումը կյանքի բոլոր փուլերում։»․ 2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը մշակում և իրականացնում է արտաքին գործերի, դիվանագիտական ծառայության, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացման, արտաքին առևտրի խթանման և արտահանման շուկաների հասանելիության ապահովման, օտարերկրյա ներդրումների ներգրավման աջակցման, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:»․ 3) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «15. Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է տնտեսության արդիականացման, տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առևտրի խթանման աջակցման, ներդրումների խթանման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պահպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, խաղային գործունեության, կապիտալի շուկայի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման և գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:»․ 4) 16-րդ կետի «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը» բառերով: Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 1) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անվանափոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության․ 2) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անվանափոխել աշխատանքի և բարեկեցության նախարարության․ 3) արտաքին գործերի նախարարությունն անվանափոխել արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության:
3. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. օգոստոսի 31 Երևան ՀՕ-413-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-413-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.09.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 31.08.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.08.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 31.08.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.09.2026 Հիմնական ակտ 27.08.2026, ՀՕ-413-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 23.03.2018, ՀՕ-253-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 օգոստոսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-413-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
