Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովհաննիսյան — ԵԴ1/1947/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հովհաննիսյան — ԵԴ1/1947/01/23

Վճռաբեկ դատարանԵԴ1/1947/01/237 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի օգոստոսի 9-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է թիվ 11800623 քրեական վարույթը: Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ ՀՆ ՀոՅՅՅՅՅՅՅ «ՅՅ: ճանաչվել է տուժող, իսկ մեկ այլ որոշմամբ՝ Հորի» ՀՀթԹՔՔ:: ճկյնկաչվել է անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչ: 2023 թվականի օգոստոսի 9-ին Միշա Արտավազդի Հովհաննիսյանը ձերբակալվել է: 2023 թվականի օգոստոսի 10-ին Մ.Հովհ

Ամբողջ Տեքստ

Հա 28» ԵԴԼ/1947/01/23

Ս ՍԱՍՏ 74 Ց

եա 1

ՀՀ Աղթե Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Գզոգյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Լ.Ալավերդյան

դատավորներ՝ Գ.Հովհաննիսյան

Կ.Հովհաննիսյան

7 նոյեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Միշա Արտավազդի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի օգոստոսի 9-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է թիվ 11800623 քրեական վարույթը:

Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ ՀՆ ՀոՅՅՅՅՅՅՅ «ՅՅ: ճանաչվել է տուժող, իսկ մեկ այլ որոշմամբ՝ Հորի» ՀՀթԹՔՔ:: ճկյնկաչվել է անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչ:

2023 թվականի օգոստոսի 9-ին Միշա Արտավազդի Հովհաննիսյանը ձերբակալվել է:

2023 թվականի օգոստոսի 10-ին Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 201Լրդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

2023 թվականի օգոստոսի 11-ին Մ.Հովհաննիսյանին մեղադրանք է ներկայացվել:

2025 թվականի օգոստոսի 12ին Մ.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցություն` տնային կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով ն գրավ՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:

2. 202 թվականի նոյեմբերի 24ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով Միշա Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 201 րդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է Մ.Հովհաննիսյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը, ն վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 2 (երկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի

3

կիրառվել, ն սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա:

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Ս.Մանուկյանի ն դատախազ Ա.Բադալյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ն մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Ս.Մանուկյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ: Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մարտի 12- ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ, իսկ մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Ս.Մանուկյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Միշա Հովհաննիսյանի նկատմամբբԲ՝։ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարնորությունը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը ոտնճգել է մարդու, ն հատկապես՝ անչափահասի սեռական ազատության ն անձեռնմխելիության դեմ, ինչպես նան այն, որ հանցանքը կատարել է ուղղակի դիտավորությամբ:

Շետնաբար, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու

4

հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, չեն կարող բավարար լինել ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն պատժի նպատակների իրականացմանը հասնելու համար: Ուստի, բողոքաբերի համոզմամբ՝ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիոը, թույլ է տվել նյութական օրենքի էական խախտում, ինչն էլ հիմք է վիճարկվող դատական ակտը բեկանելու համար:

6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը բողոքաբերը խնդրել է «Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6ի որոշումը մասնակի պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչելով մեղադրյալ Միշա Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

7. Մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Ս.Մանուկյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրել են այնպիսի օբյեկտիվ հանգամանքներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար են նման եզրակացության հանգելու համար:

8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ս.Մանուկյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Միշա Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի3-րդմասի 2- րդ կետով մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ «/...) նա կատարել է անառակաբարո արարք՝ 12 տարին չլրացած անձի մուր սեքասալ բնույթի ցանկություն առաջացնելու նպավաւկով համբուրել է վերջինիս այտերը, շուրթերը ն պարանոցը:

Այսպես՝

Միշա Հովհաննիսյանի հանդիսացել է որր «որու «թու թթու րու որ թ Հա Կասա «արոր «ոո «ա «ո դպրոցի »պահակը:

5

2023 թվաւկանի օգոսվոսի 9-ին գտնվել է աշխատանքի վայրում: Նույն օրը ժամը 14:20-ից մինչն 14:50-ն ընկած ժամանակահավվածում, ֆրանսերեն լեզվի գիտելիքները արուգելու նպատակով, նշված դպրոցում ծանոթացել է այդ դպրոցում գտնվող Հ ԲԻ թորոու ակնհայտ 12 տարին չլրացած՝ «."-ԻԻԻ թվականին ծնված, "ոո "որթթոթ Հ» հեր: Վերջինիս նկատմամբ անառակաբարո արարք կատարելու

դիտավորությամբ տեղեկանալով ն գիրակցկով Ո Հ "" ակնհայտ 12 տարին չլրացած լինելու փարի, կանչել է նշված դպրոցի Լին հարկում տեղադրված իր աշխատասեղանի մով, նարեցրել իր կողքին, արուգելու իբր վերջինիս ֆրանսերենի գիտելիքները ն վերջինիս մուտ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու նպավզաւկով մի քանի անգամ համբուրել է նրա այտերը, շրթունքները ն պարանոցը՝ "րի ԲԻՈՐՈԳՅՒ նկատմամբ կատարելով անառակարարո արարք: Այնուներն "Տ 9ՀՈՅՅԹԾ, հասկանալով իր նկատմամբ կատարվող անբարո գործողությունների բնույթը, ահազանգել է տատիկին ն օգտվելով Միշա Հովհաննիսյանի աշխատասենյակ գնալու հանգամանքից՝ անմիջապես հեռացել է նշված դպրոցից»:

10. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով արձանագրել է հետնյալը. «(.) / Դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հատրատված է համարում մեղադրյալ Միշա Հովհաննիսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 20Լրդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կերով մեղսագրվող արարք կատարելը ն գտնում է, որ այդ հանցանքի համար նա ենթեաւկա է պավժի (...):

Այսպեճ Դատարանը մեղադրյալ Մ.Հովռիաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրան մեղսագրված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում՝ հանցանքի կատարման հանգամանքները ն եղանակը, ինչպես նան խախտված հասարակական հարաբերությաւն սոցիալական նշանակությունը:

Դատարանը մեղադրյալ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նան նրա անձր բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները:

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 58-59:

6

Դատարանը որպես անձր բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, որ Մ.Հովհաննիսյանը նախկինում դատապարտված չէ եղել, կենսաթոշակառու է, բնութագրվում է դրական:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրնական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մատով, որպես մեղադրյալ Մ.Հովնաննիսյանի պատասխանատվությունն ՁՕօու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ նրա խնամքին է հիվանդ կինր:

Դատարանը արձանագրում է, որ մեղադրյալ Մ. Հովհաննիսյանի

պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

Դատարանը, հաշվի առնելով վերոնշյալ մեղադրյալ Մ. Հովհաննիսյանի արարքի հանրությեւն համար վտանգավորությաւն աստիճանն ու բնույթը, նրա անձր բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները ն ծանրացնող հանգամանքների րացակայությունը, գտնում է, որ մեղադրյալ Մ. Հովհաննիսյանն իր կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 20ԼԷրդ հոդվածի 35-րդ մասի 2-րդ կերով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի՝ ազատազրկման ձնով՝ 5 (երեք) տարի ժամկետով (...):

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշումներում ձնավորված իրավական դիրքորոշումը ն միննույն ժամանակ, հաշվի առնելով Միշա Հովհաննիսյանի կատարած արարքի բնույթն ու հանրային վտանգսւվորությաւն աստիճաւեր, առանձնահամվկությունները, նրա անձր, վերը թվարկված մեղմացնող հանգամանքը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ն այն, որ նրա խնամքին է վատառողջ կինը, ն որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը նրա ընտանիքի անդամի կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ, ելնելով սոցիալական արդարության վերականգնման, պափժի ենթարկված անձի վերասոցիալականացմաուն ն նոր հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Միշա Հովհաննիսյանի նկատմամը ազավազրկմեւն ձեով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին, այդ թվում պավփժի ենթարկված անձի ուղղմանը:

Միննույն ժամանակ, Դատարանը գտնում է, որ Միշա Հովհաննիսյանի նկատմամբ փորձաշրջանի ընթացքում պետք է սահմանել պարտականություն, այն է` առանց

7

վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքել նե բնակության վայրր փոխեու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետներում հայտնել նոր բնակության վայրի հասցեն (...)»-:

1. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Վերոշարադրյալ իրավադրույթների ն ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Առաջին ատյանի դափարանի իրավական վերլուծություններին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Միշա Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ն այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պապտշաւն, իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրեվ, հանգամանքները, հանրության համար վտանգավորության աստիճանը ու բնույթը, հաշվի է առել մեղադրյալի անձր (նախկինում դափապարվված չի եղել, կենսաթոշակառու է, բնութագրվում է դրական), պատիժը ն պատփասխանատվություն, մեղմացնող հանգամանքները (խնամքին է վատառողջ կինը), պատիժը ն պատասխանամվությունը ծանրացնող հանգաւմանքների բացակայությունը, արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցում եկել է ճիշտ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանն րնդգծում է հետնյալ հանգամանքները՝

- արարքի բնույթը ն վտանգավորության ասրիճանը, մասնաւվորապես այն, որ արարքն ուղղված է սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ՝ բացասաբար ազդելով երեխաների հոգերանության վրա՝ վերջիններիս մղելով սեռական այլասերվեւծությաւն,

- արարքի դրսնորման ձեր, մասնավորապես, վփաուժոզի պարանոցը, շուրթերը, այտերը համբուրելը:

Վերաքննիչ դատարանը կարնորում է նան՝

- մեղադրյալի անձր բնութագրող փվյալները, մասնավորապես Աւյն, որ նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական,

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 182-194:

8

-՝ պատիժը ն ապատասխանատվություն, Օ Օ-մեղմացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ խնամքին է վատառողջ կինը, արարքը կատարելու ժամանակ եղել է 69 տարեկան,

- պատիժը ն ապատասխանապտվությունւն, ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կավփնարած հանցագործության բնույթին ու հանրային վտանգավորության աստիճանին, հանցագործության կատարմուն հանգամանքներին, երա անձին,

պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին վերարերող, օբյեկտիվորեն գոյություն ունեցող ն Առաջին ատյանի ն Վերաքննիչ դատարանների կողմից դատաքննության ընթացքում ապացույցների ատուգման ն գնահատման օրենադրական պահանջների պահպանմամբ հետազոտված հանգամանքների ամբողջական վերլուծությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիության համատեքատում, թուլ է վփալիս գալու եզրահանգման, որ փվյալ պարագայում մեղադրյալ Միշա, Հովհաննիսյանի նկապտմամը ազատազրկման Օձնեռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համապատասխանում է օրինականության, արդարության, մարդասիրության ն պատասխանապտվության անհատականացման քրեաիրավական ակզրբունքներին, հետնաբար Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Միշա Արտավազդի Հովհաննիսյանի նկատմամի ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու ն 3 (երեք) փարի ժամկերով փորձաշրջան սահմանելու վերաբերյալ հետնություն, հիշյալ սկզբունքների երաշխավորման տեսանկյունից հիմնավորված է ն րար այդմ՝ բացակայում են Երկրորդ բողոքաբերի վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքերը (..-»»':

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք Միշա Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով նշանակված պատիժը 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 79-89:

9

պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

Թ. Վճռաբեկ դատարանը պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուամճեՏ ուսո ջչ)կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

3. 1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը ն վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրա»՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձնը ն տեսակը, « Տես Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն

Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյունի գործով 2021 թվականի փետրվարի 10- ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

10

պատճառված վնասի չափը, պատասխանատվություն, ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլնծ։

ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ «1. 18 դարին լրացած անձի կողմից պոոնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պափտկեր կամ պոոնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում փարսւծելը, ցուցադրելը, 16 փարին չլրացած անձի ներկայությամի սեռական հարարերությունը, մերկանալը կամ սեքասալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 մարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 փարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը, եթե բացակայում են այն օրենսգրքի 198-րդ, 199-րդ կամ 200-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները`

պատժվում է կարճաժամկեզ ազատազիկմամի` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամի՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

(-.)

3. Սույն հոդվածի Լին կամ 2-րդ մասով նախավեսված արարքը, որը՝

(.-.)

2) կատարվել է 12 տարին չլրացած անձի նկատմամի,

(.-.)

պավժվում է ազատազիկմամի՝ երեքից վեց փարի ժամկեվտվ»:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Միշա Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա 12 տարին չլրացած անձի նկատմամբ կատարել է անառակաբարո արարք, այն է՝ վերջինիս մոտ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով համբուրել է այտերը, շուրթերը ն պարանոցը՛,

ճ Տես Վճռաբեկ դատարանի` Սամեոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի զործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյամի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:

7Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

1

- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Միշա Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալները՝ նախկինում դատապարտված չլինելը, կենսաթոշակառու լինելը, դրական բնութագրվելը,։ ապատասխանատվություն ու պատիժը մեղմացնող հանգամանքը` խնամքին հիվանդ կնոջ առկայությունը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` եկել է եզրահանգման, որ Մ.Հովհաննիսյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ն վերջինիս նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը ն հանցագործությունների կանխմանըճ,

- Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ ն եզրահանգել, որ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճիոը պետք է թողնել անփոփոխ, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը՝ մերժել:

15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Մ.Շովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ Մ.Հովհաննիսյանին մեղսագրվում է սեռական անձեռնմխելիութան ն սեռական

Ց Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

12

ազատության դեմ ուղղված հանցագործություններից մեկի` անառակաբարո արարքի կատարում, որի հիմնական անմիջական օբյեկտն անձի սեռական ազատությունը ն անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ կարող են հանդես գալ անձի կյանքն ու առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, նախատեսել է արարք ն հետնանքների միջ. առկա պատճառական կապը ն ցանկացել է համապատասխան հետնանքների վրա հասնելը,

գ) հանցագործութան կատարման եղանակը, իրադրությունը հանցանքի կատարմանը նախորդող ն ուղեկցող հանգամանքները: Մասնավորապես, այն, որ մեղադրյալը, հանդիսանալով դպրոցի պահակը, որոշակի պատասխանատվություն կրելով երեխաների անվտանգության համար ն գտնվելով աշխատանքի վայրում, ակնհայտ 12 տարին չլրացած ":52Հ, վերջինիս ֆրանսերենի գիտելիքները ստուգելու պատրվակով, կանչել է նշված դպրոցի առաջին հարկում գտնվող իր աշխատասեղանի մոտ, նստեցրել իր կողքին ն նրա մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով՝ մի քանի անգամ համբուրել է նրա այտերը, շուրթերը ն պարանոցը` վերջինիս նկատմամբ կատարելով անառակաբարո արարք, որպիսի հանգամանքները վկայոմ են հանցավոր՝ կողմից կատարված արարքի վտանգավորության բարձր աստիճանի մասին,

դ) կատարված արարքի առավել վտանգավոր հետնանքներն անչափահասի սոցիալ- հոգեբանական զարգացվածության վրա ազդեցության տեսանկյունից:

17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրե է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

3

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերը շարադրված մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը (կնոջ վատառողջ լինելը), կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Մ.Հովհաննիսյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն այնքան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան:

18. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարնորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքին, տուժողին պատճառված վնասի բնույթին:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Մ.Հովհաննիսյաանի՝ նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387- րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի անհրաժեշտ է Մ.Հովհաննիսյաանի՝ նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով վերջնական նշանակված՝ 2 (երկու) տարի 2 (երկու) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Մ.Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

14

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 171րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Միշա Արտավազդի Հովհաննիսյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը փոփոխել: Միշա Արտավազդի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով վերջնական նշանակված՝ 2 (երկու) տարի 2 (երկու) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Միշա Արտավազդի Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. ԼՄտորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՄԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ1/1947/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել