ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-250) 2-րդ հոդվածում` ա) 4-րդ կետի «Առևտրային պալատ» բառերը փոխարինել «Առևտրի պալատ» բառերով. բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ` «5. ՀՀ ԱԱՊ-ը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց կարգավիճակը սահմանվում է ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ: ՀՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ՀՀ ԱԱՊ-ի որոշումների ընդունման գործընթացին կարող են մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:»: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում` ա) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «թ) աջակցում են իրենց անդամների կողմից արտադրված ապրանքների և ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը.». բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետ` «ժ) տնտեսական վեճեր լուծելու համար իրենց կից ստեղծում են միջնորդ դատարան:»: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի «զ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում` ա) 1-ին կետի «3 տարին» բառերը փոխարինել «5 տարին» բառերով. բ) 3-րդ կետի «բ» ենթակետում «3 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով: Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում` ա) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը», «թ» և «ժ» ենթակետերով` «ը) որոշում է կայացնում պալատին կից միջնորդ դատարանի ստեղծման մասին. թ) որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություն ստեղծելու մասին. ժ) պալատի նախագահի կողմից սույն օրենքի և պալատի կանոնադրության պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ պալատի նախագահին անվստահություն հայտնելու մասին:». բ) ավելացնել հետևյալ խմբագրությամբ 8-րդ և 9-րդ կետեր` «8. ՀՀ ԱԱՊ-ի նախագահությունը` ա) հաստատում է ԱԱՊ-ին և ՀՀ ԱԱՊ-ին կից միջնորդ դատարանների կանոնադրությունները, վեճեր քննելու և լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին համապատասխան. բ) ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահության կողմից կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ ԱԱՊ-ի նախագահին և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ: ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու հարցը կարող է դրվել «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մեկ անգամ:
9. ԱԱՊ-ի նախագահությունը, որի նախագահի և (կամ) նախագահության վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 4-րդ կետի «ժ» ենթակետով և (կամ) 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի և (կամ) նախագահության ընտրություններ անցկացնելու հարցով: Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի և (կամ) նախագահության լիազորության ժամկետը գործում է մինչև «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը:»։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. հունիսի 16 Երևան ՀՕ-118-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-118-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.07.2005-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.765 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.05.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.06.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.07.2005 Հիմնական ակտ 20.05.2005, ՀՕ-118-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.10.2001, ՀՕ-250 24.10.2001, ՀՕ-250 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մայիսի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-118-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
