Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9.2 — Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման գրասենյակը 1․ Օպերատիվ կառավարման գրասենյակը գործում է Լիազոր մարմնի կառուցվածքում։ 2․ Գրասենյակի հիմնական գործառույթներն են՝ 1) Հայաստանի Հանրապե
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9.2 — Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման գրասենյակը 1․ Օպերատիվ կառավարման գրասենյակը գործում է Լիազոր մարմնի կառուցվածքում։ 2․ Գրասենյակի հիմնական գործառույթներն են՝ 1) Հայաստանի Հանրապե

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 9․2․ Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման գրասենյակը 1․ Օպերատիվ կառավարման գրասենյակը գործում է Լիազոր մարմնի կառուցվածքում։ 2․ Գրասենյակի հիմնական գործառույթներն են՝ 1) Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը և դրա արդյունքներով հետևանքների կանխատեսումը և մոդելավորումը․ 2) իրավախախտումների կամ պատահարների վերաբերյալ հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ միջոցներով կամ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը

Ամբողջ Տեքստ

Հոդված 9․2․ Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման գրասենյակը 1․ Օպերատիվ կառավարման գրասենյակը գործում է Լիազոր մարմնի կառուցվածքում։ 2․ Գրասենյակի հիմնական գործառույթներն են՝ 1) Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը և դրա արդյունքներով հետևանքների կանխատեսումը և մոդելավորումը․ 2) իրավախախտումների կամ պատահարների վերաբերյալ հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ միջոցներով կամ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը, համապատասխան խորհրդատվության տրամադրումը, գրանցումը, ամփոփումը, նշված իրավախախտումները կամ պատահարները ծնող պայմանների ու պատճառների վերհանման հաշվառմամբ վերլուծության իրականացումը և ներկայացումը համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ․ 3) սույն մասի 2-րդ կետում նշված տեղեկությունների ըստ ենթակայության փոխանցումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ արձագանքի ապահովումը․ 4) իրավախախտման կամ պատահարի վայր մեկնած ծառայողներին անհրաժեշտ տեղեկությունների և կողմնորոշիչ տվյալների տրամադրումը: (9.2-րդ հոդվածը լրաց. 17.12.25 ՀՕ-492-Ն) ( 17.12.25 ՀՕ-492-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ II ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել