«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 դեկտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 28 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
5 դեկտեմբերի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն 23.11.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի զ/ ենթակետը, 12-րդ հոդվածի 6 և 7-րդ մասերի դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 5, 6, 27, 43, 83.5. և 117-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
Դիմողը պնդում է, որ տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքի ապահովմանն է ուղղված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որում սահմանվում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և /կամ/ դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվությունը տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը, և որ տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում։ Այդ նորմն իրենից ներկայացնում է բլանկետային նորմ, իսկ տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու իրավահարաբերությունները կարգավորվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով։
Դիմողը նշում է նաև, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի խնդրո առարկա դրույթն ուղղված է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու իրավահարաբերություններին։ Իսկ նույն օրենքի 12-րդ հոդվածի խնդրո առարկա դրույթները սահմանում են գործադիր իշխանության մարմիններին վերապահված այն լիազորությունները, որոնց ուժով վերջիններս մշակում և իրենց կողմից ընդունված ակտերով հաստատում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինման իրավունքը նույնպես վերապահված է նշյալ սուբյեկտներին։ Դիմողի կարծիքով, ըստ վիճարկվող դրույթների գաղտնի տեղեկությունների վերաբերյալ ցանկերը, որպես տեղեկություն, ևս գաղտնի են։ Այսինքն ստացվում է, որ գերատեսչական գաղտնի հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք գաղտնի են։
Դիմողը գտնում է, որ առկա իրավակարգավորման պայմաններում
քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարևոր և ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ։ Իսկ վիճարկվող դրույթների անհամապատասխանությունը ՀՀ Սահմանադրության իր կողմից վկայակոչված նորմերին դրսևորվում է տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու իրավահարաբերությունների գերատեսչական կարգավորման համատեքստում։
Դատական կազմը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներից ելնելով առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին. դիմողն իրավասու է դիմելու սահմանադրական դատարան. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում. դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով, 31 և 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության անհատական դիմումով գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
5 դեկտեմբերի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/1-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 դեկտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
