ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 2-ին «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-62-Ն, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 14-րդ կետը և 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը «որակի գնահատում» բառերից առաջ լրացնել «ուսումնական հաստատության» բառերով։ Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝ ա) 5-րդ կետը «դիպլոմների» բառից հետո լրացնել «, դրանց ներդիրների» բառերով. բ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8) հայկական սփյուռքի համար, ինչպես նաև հայագիտության զարգացման նպատակով մասնագետների պատրաստումը և որակավորման բարձրացումը:»: Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝ ա) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում.». բ) 3-րդ մասի «հնարավորություն» բառը փոխարինել «իրավունք» բառով։ Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝ ա) 2-րդ մասի 1-ին կետը «օտարերկրյա քաղաքացիների» բառերից հետո լրացնել «, քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով. բ) 4-րդ մասը «անապահով ուսանողներին» բառերից հետո լրացնել «անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի, վճարովի՝ առանց տարկետման իրավունքի),» բառերով։ Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հեռացումից հետո վերականգնված ուսանողի ուսման վարձը հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով, և նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:»: Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի չորրորդ պարբերությունից հանել «գիտական» բառը։ Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝ ա) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Կրթությունն ընդհատած նախկին սովորողն իրավունք ունի մինչև տասը տարվա ընթացքում վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ անկախ հեռացման պատճառից։». բ) 6-րդ մասի առաջին պարբերությունը «հաստատությունից հեռացնելը» բառերից հետո լրացնել «՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով» բառերով. գ) 5-րդ մասի, 6-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների և 7-րդ մասի «ուսանողը» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «սովորողը» բառով և համապատասխանաբար դրա հոլովաձևերով։ Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում 4-րդ մասի վերջին նախադասության «կազմակերպության խորհուրդը» բառերը փոխարինել «կազմակերպության գիտական խորհուրդը» բառերով։ Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածում 2-րդ և 3-րդ մասերի «Մինչև» բառը փոխարինել «Ներառյալ» բառով։ Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, իսկ 4-րդ հոդվածի «բ» կետը տարածվում է 2007 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. հոկտեմբերի 22 Երևան ՀՕ-209-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-209-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.11.2007-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1112 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.10.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.10.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.11.2007 Հիմնական ակտ 02.10.2007, ՀՕ-209-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.12.2004, ՀՕ-62-Ն 14.12.2004, ՀՕ-62-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 հոկտեմբերի, 2007 թ.
- Գործի #:
- ՀՕ-209-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
