ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 33 — Վճռաբեկ դատարանի նախագահը 1.
Ամփոփում
Հոդված 33. Վճռաբեկ դատարանի նախագահը 1. Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է: 2. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահը՝ 1) ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը. 2) Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրում է արձակուրդ. 3) ներկայացնում է Վճռաբեկ դատարանը այլ մարմինների հետ հարաբերություններու
Ամբողջ Տեքստ
Հոդված 33. Վճռաբեկ դատարանի նախագահը 1. Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է:
2. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահը՝ 1) ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
2) Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրում է արձակուրդ. 3) ներկայացնում է Վճռաբեկ դատարանը այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.
5) Վճռաբեկ դատարանի դատավորի, այդ թվում՝ պալատի նախագահի կողմից դատավորի վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով. 6) իրականացնում է այլ լիազորություններ։
3. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը պալատի նախագահներից մեկին նշանակում է իրեն փոխարինող:
4. Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի այն նախագահը, որը Վճռաբեկ դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետի դեպքում նախապատվությունը տրվում է պալատի տարիքով ավագ նախագահին: (33-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
