ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 107 — ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 107. Բ ՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ 1. Գլխավոր հատակագծերին և հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան կարող են սահմանափակվել քաղաքացիներին ու իրավաբանական անձանց` պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերից հողամասեր տրամադրելը, շենքեր և շինություններ կառուցելը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը: 2. Բնակավայրերի սահմանագծերում ընդգրկված հողերում ընդերքի ու բնական պաշարների
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 107. Բ ՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ 1. Գլխավոր հատակագծերին և հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան կարող են սահմանափակվել քաղաքացիներին ու իրավաբանական անձանց` պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերից հողամասեր տրամադրելը, շենքեր և շինություններ կառուցելը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը:
2. Բնակավայրերի սահմանագծերում ընդգրկված հողերում ընդերքի ու բնական պաշարների օգտագործումը սահմանափակվում կամ արգելվում է, եթե նման գործողությունները կարող են վտանգ ստեղծել մարդկանց կյանքի ու առողջության համար և վնաս պատճառել շրջակա բնական միջավայրին: (107-րդ հոդվածը փոփ.
23.06.11 ՀՕ-228-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
