ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 17 — Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը 1.
Ամփոփում
Հոդված 17. Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը 1. Հասարակական կազմակերպությունները կարող են օժանդակել պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը, այդ թվում՝ դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրանց իրավահպատակ վարքագծի ձևավորմանը։ 2. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի
Ամբողջ Տեքստ
Հոդված 17. Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը 1. Հասարակական կազմակերպությունները կարող են օժանդակել պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը, այդ թվում՝ դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրանց իրավահպատակ վարքագծի ձևավորմանը։
2. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարների հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական դիտորդների խմբի միջոցով։
3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:
4. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը համապատասխանաբար սահմանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
