ԳԱԳԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 փետրվարի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 3 | ԳԱԳԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
15 փետրվարի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Գագիկ Եղիազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Գագիկ Եղիազարյանը 2018 թվականի հունվարի 29-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի և 372-րդ հոդվածի (1998 թվականի մայիսի 5-ի խմբագրությամբ), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60 (1-4-րդ մասեր)-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածներին համապատասխանության հարցըե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հուլիսի 1-ի վճռով բավարարվել է «Պրո Կրեդիտ բանկե ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ա/Ձ Գագիկ Եղիազարյանի, Պավել Եղիազարյանի, Ալվարդ Պողոսյանի գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների վերաբերյալ։
Դիմողը վերոհիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելով պահանջել է բեկանել և փոփոխել այն նվազեցնելով դատարանի կողմից նշանակված տուժանքը, իսկ դատարան դիմելուց հետո, ինչպես նաև վճռի կայացումից հետո մինչև պարտավորության փաստացի կատարումն ընկած ժամանակահատվածի համար տուժանքի հաշվարկման և բռնագանձման պահանջի մասով հայցը մերժել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի մարտի 2-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և ուժի մեջ է թողնվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հուլիսի 1-ի թիվ ԱՎԴ2/1083/02/15 քաղաքացիական գործով վճիռը։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2017 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ թիվ ԱՎԴ2/1083/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի մարտի 2-ի որոշման դեմ Ա/Ձ Գագիկ Եղիազարյանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ և 372-րդ հոդվածների սահմանադրականության խնդրի վերաբերյալ դիմողը նշում է, որ դատարանի կողմից նշանակված տույժը սահմանվել է ոչ թե որոշակիացված դրամական գումարի չափով, այլ դրա չափն առկախվել է վարկային պարտավորության փաստացի կատարման ժամկետից, որը, վճռի կայացման դրությամբ, դիմողի համար եղել է անորոշ և անկանխատեսելի։ Այս համատեքստում դիմողը գտնում է, որ դատարանը պետք է հնարավորություն ունենա տուժանքի չափը որոշելու առնվազն վճռի կայացման օրվա դրությամբ և գնահատելու դրամական պարտավորության խախտման հետևանքներին տուժանքի համաչափությունը։ Մինչդեռ վիճարկվող վերոնշյալ դրույթները, իրենց բովանդակային անորոշությամբ պայմանավորված, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության շրջանակներում, հակասելով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60-րդ (1-4-րդ մասեր) հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածներին հնարավորություն են տալիս դատարաններին պարտավորության խախտման դեպքում սահմանել պայմանագրային տուժանքի հաշվարկը շարունակելու և բռնագանձելու հնարավորություն դատական ակտի կայացումից հետո մինչև պարտավորության փաստացի կատարումն ընկած անորոշ ժամանակահատվածի համար։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելիս դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը ոչ իրավաչափորեն սահմանափակում է անձի դատական բողոքարկման իրավունքը։ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունից բխում է, որ այն դեպքերում, երբ անձը չի մասնակցում գործի քննությանը, զրկվում է իր վերաբերյալ կայացված դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից բացառապես դատաքննությանը չմասնակցելու փաստի ուժով։ Նման պայմաններում ցանկացած ակտ, որքան էլ այն կայացված լինի ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, այլևս չի կարող բողոքարկման առարկա դառնալ։
4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է ընդունման մասնակիորեն. 4.1. Այսպես, դիմումին կից ներկայացված դատական ակտերի
ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 372-րդ հոդվածը դատարանների կողմից նրա նկատմամբ չեն կիրառվել։
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված տուժանքը նվազեցնելու մասին դիմողի պահանջի մասով ՀՀ վերաքննիչ դատարանը 2017 թվականի մարտի 2-ի որոշմամբ արձանագրել է, որ «... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն «Վերաքննիչ բողոքը /կամ դրա մասը/ ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ։ Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։ ... Պատասխանող կողմը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, որտեղ կարող էր ներկայացնել իր դիրքորոշումը հայցադիմումում ներկայացված փաստական հանգամանքների վերաբերյալ։ Այդ կապակցությամբ վերաքննիչ դատարանին չի ներկայացրել ապացույցներ հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհնարինության մասին։ Ավելին պատասխանող կողմը, ծանուցված լինելով դատական նիստերի մասին, անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով չի ներկայացել դատարան, չի հայտնել իր դիրքորոշումը դատարանին։
Միաժամանակ բողոքաբերի կողմից չի ապացուցվում, որ վերաքննիչ բողոքով արտահայտված իր դիրքորոշումն անհնար է եղել հայտնելու դատարանին, քանի որ, ինչպես արդեն նշվեց, վերջինիս կողմից դատական նիստերին չներկայանալու պարագայում հնարավորություն է ունեցել օգտվելու դատավարական իր իրավունքներից գրավոր ձևով ներկայացնելու իր դիրքորոշումը, միջնորդությունները, հանդես գալու ներկայացուցչի միջոցով, որոնցից, սակայն չի օգտվել, որպիսի պայմաններում նշված դիրքորոշումը չի կարող քննության առարկա դարձվել նաև Վերաքննիչ դատարանումե։
Այսինքն, խնդրո առարկա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Տուժանքը պակասեցնելըե վերտառությամբ 372-րդ հոդվածին ՀՀ վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հիմնավորմամբ, որ դրա վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դիմողի կողմից որևէ դիրքորոշում չի ներկայացվել։ Միաժամանակ, ՀՀ վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումներից, ինչպես նաև համապատասխան դատական ակտի
ուսումնասիրությունից հետևում է, որ խնդրո առարկա դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել նաև ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։
Նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է ստորադաս դատարանի դատական ակտը վերանայել միայն վերաքննիչ բողոքում ներկայացված այն հիմքերի և հիմնավորումների սահմաններում, որոնց կապակցությամբ բողոք բերած անձն իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ։ Միաժամանակ, օրենսդիրը սահմանել է բացառություն այն դեպքերի համար, երբ բողոք բերած անձը զրկված է եղել բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 2-րդ և 3- րդ մասերին, ապա դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք դատարանների կողմից դիմողի նկատմամբ չեն կիրառվել։ Ե՛վ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հուլիսի 1-ի վճռի, և՛ ՀՀ վերաքննիչ դատարանի 2017 թվականի
մարտի 2-ի որոշման համալիր վերլուծությունից հետևում է, որ դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասը։ Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ։ ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառումե հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «...ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...ե, ... բառակապակցության մեջ «կիրառումե հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե։
ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն «սահմանադրական դատարան կարող են դիմել ... «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունըե։ Վերը հիշատակված սահմանադրական նորմն իր որոշակիացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է որևէ օրենքի դրույթ,
որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով թիվ 2 դատական կազմը գտնում է, որ վերոնշյալ դրույթի մասով անհատական դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման։
4.2. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասով ևս ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման, քանի որ դիմողի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1004 որոշումը։
ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1004 որոշման պատճառաբանական մասում, ի թիվս այլնի, արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները, որ
ա) «Սահմանափակ վերաքննության ինստիտուտի հիմնական առանձնահատուկ բաղադրիչն այն է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և, ըստ այդմ, դատական ակտը վերանայվում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններումե,
բ) «Սահմանափակ վերաքննության բաղադրիչներից է նաև վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույցներ ընդունելու և հետազոտելու հնարավորության բացակայությունըե,
գ) «...Մասնավորապես, վերաքննիչ դատարանում նոր ապացույցների ներկայացում թույլատրվում է, եթե դրանք առաջին ատյանի դատարանում չեն ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով։ ... Այս բացառությունների տրամաբանությունը վկայում է, որ դրանք երաշխիք են սահմանափակ վերաքննության համակարգում առաջին ատյանի դատարանի թույլ տված հնարավոր դատական սխալի վերացման համարե,
դ) «...սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ նորմով սահմանված իրավակարգավորումն իրավաչափ է, երաշխավորում է վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի վերանայումը միայն վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում, բխում է վերաքննության ինստիտուտի որպես բողոքը քննող օղակի, սահմանադրաիրավական բովանդակությունիցե։ Հաշվի առնելով բերված փաստարկները վերոնշյալ դրույթի մասով դիմումի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։
4.3. Գագիկ Եղիազարյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ
* դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, * դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
* դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
* դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
* դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
5. Դիմողը միաժամանակ ներկայացրել է միջնորդություն իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Գագիկ Եղիազարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 372-րդ հոդվածի (1998 թվականի մայիսի 5-ի խմբագրությամբ) և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների մասով մերժել։
2. Գագիկ Եղիազարյանի անհատական դիմումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասով, ընդունել քննության։
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
4. Բավարարել Գագիկ Եղիազարյանի պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։
Նախագահող
Անդամներ
15 փետրվարի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 փետրվարի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
