ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 338 — Անձնական հիգիենայի կանոնների կատարումը ներառում է.
Ամփոփում
Հոդված 338. Անձնական հիգիենայի կանոնների կատարումը ներառում է. առավոտյան լվացվելը, ատամների մաքրելը, ուտելուց առաջ ձեռքերը լվանալը, քնելուց առաջ լվացվելը, ատամները մաքրելը և ոտքերը լվանալը, ժամանակին սափրվելը, մազերը և եղունգները կտրելը, ամեն շաբաթ բաղնիքում լողանալը` ներքին և անկողնու սպիտակեղենը, ոտքի փաթաթանները և գուլպաները փոխելով, հագուստը, կոշիկները և անկողինը մաքուր պահելը, ենթաօձիքը ժամանակին փոխելը: Զինծառայողի սանրվածքը, բեղերը պետք է
Ամբողջ Տեքստ
Հոդված 338. Անձնական հիգիենայի կանոնների կատարումը ներառում է. առավոտյան լվացվելը, ատամների մաքրելը, ուտելուց առաջ ձեռքերը լվանալը, քնելուց առաջ լվացվելը, ատամները մաքրելը և ոտքերը լվանալը, ժամանակին սափրվելը, մազերը և եղունգները կտրելը, ամեն շաբաթ բաղնիքում լողանալը` ներքին և անկողնու սպիտակեղենը, ոտքի փաթաթանները և գուլպաները փոխելով, հագուստը, կոշիկները և անկողինը մաքուր պահելը, ենթաօձիքը ժամանակին փոխելը: Զինծառայողի սանրվածքը, բեղերը պետք է լինեն կոկիկ, համապատասխանեն հիգիենայի պահանջներին և չխանգարեն անհատական պաշտպանության միջոցների օգտագործմանն ու հանդերձանքը կրելուն: Մորուք կրելը թույլատրվում է միայն սպաներին ու ենթասպաներին: Հասարակական հիգիենայի կանոնները ներառում են` մաքրության պահպանումը ննջասենյակներում, շենքերի կանոնավոր օդափոխումը, մաքրության պահպանումը հասարակական վայրերում, ինչպես նաև գնդի տեղաբաշխման ողջ տարածքում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
