««ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-39)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 ապրիլի 2010թ. ՍԴԱՈ - 39 | ««ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
««ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ
ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի
ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով, որ ««ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010թ. հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործով դիմող կողմի ներկայացուցիչներ Վ. Գրիգորյանը և Վ. Հովսեփյանը ս.թ. ապրիլի 9-ին գործի դատաքննության փուլում, իրենց բացատրություններն ամբողջ ծավալով ներկայացնելուց հետո մինչև պատասխանող կողմի բացատրությունները ներկայացնելը, հարցերին պատասխանելու փուլում հրաժարվեցին հետագա դատաքննության ընթացքում ներկայացնելու դիմողին, նկատի ունենալով, որ նման պայմաններում խոչընդոտվում է բանավոր ընթացակարգով գործի դատաքննության հետագա շարունակումը, հաշվի առնելով արդեն իսկ քննության նշանակված տարբեր գործերով սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
1. Ի փոփոխումն սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 27-ի ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշման 4-րդ կետի, ««ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010թ. հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործի դատաքննությունը շարունակել գրավոր ընթացակարգով։
2. Գործի գրավոր ընթացակարգով դատաքննությունը շարունակել 2010 թվականի ապրիլի 23-ին, ժամը 11.00-ին։
3. Պահանջել ««ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010թ. հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործով դիմող կողմից և պատասխանողներից մինչև 2010թ. ապրիլի 16-ը սահմանադրական դատարանին ներկայացնել իրենց գրավոր բացատրությունները (կամ լրացումները) քննության առարկա դիմումի վերաբերյալ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
9 ապրիլի 2010 թվականի
ՍԴԱՈ-39
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 ապրիլի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-39
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
