Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-448-Ն24 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 24 - ին «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի աղյուսակի «Ենթասպայական» բառը փոխարինել «Ավագ ենթասպայական» բառերով.

2) 3-րդ մասը «ղեկավարը» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով.

3) 4-րդ մասի «պետական լիազորի մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալը» բառերը փոխարինել «տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը» բառերով: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասում «Նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով: Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «՝ ատեստավորման արդյունքում» բառերը: Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Զինված ուժերից և այլ զորքերից ու այլ մարմիններից օրենքով սահմանված կարգով ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև զինված ուժերում կամ այլ զորքերում կամ այլ մարմիններում տվյալ կոչումով զինվորական կամ այլ ծառայության ժամկետը:»: Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասից հանել ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և» բառերը: Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով. « Հոդված 15.1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վկայականը և անձնական գործը 1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին տրվում է վկայական, որի նկարագիրը, ձևը, հատկացման և հաշվառման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը և վարման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»: Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի աղյուսակի 2-4-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ավագ ենթասպայական կազմ ենթասպա , ավագ ենթասպա 52 Սպայական կազմ Կրտսեր սպայական կազմ լեյտենանտ , ավագ լեյտենանտ , կապիտան 52 Ավագ սպայական կազմ մայոր , փոխգնդապետ , գնդապետ 52 57».

2) 2-րդ մասը «դասախոսական կազմինը» բառերից հետո լրացնել «, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը» բառերով: Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված՝ պետական լիազոր մարմնի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:»: Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասից հանել «` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո» բառերը.

2) 6-րդ մասի՝ ա. առաջին պարբերությունից հանել «միմիայն» բառը, բ. երկրորդ պարբերության «խմբերի» բառը փոխարինել «խմբի» բառով.

3) 6.1-ին մասի «ծառայության կարող են նշանակվել» բառերը փոխարինել «ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել» բառերով, իսկ «պահեստազորի սպաներ» բառերը՝ «նախկին ծառայողներ» բառերով: Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում. 6) եթե «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել նոր կարգապահական խախտում:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալուց կամ կարգապահական տույժը հանելուց հետո:»: Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «Պաշտոնի և պաշտոնեական» բառերը փոխարինել «Պաշտոնեական» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի հետևյալ ժամկետները.

1) 6 ամիս` թափուր պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում.

2) 4 ամիս` զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով. «2.1. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներով: 2.2. Ծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարող` պաշտոնն զբաղեցնողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի ընթացքում:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում, պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը երկարաձգում և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»: Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասի «փոխադրելը» բառը փոխարինել «տեղափոխելը» բառով.

2) 5-րդ մասի «ամուսնուն (կնոջը) նրա (նրանց)» բառերը փոխարինել «մյուս ամուսնուն՝ նրա» բառերով: Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի՝ ա. 1-ին կետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում» բառերով, բ. 3-րդ կետի «և այլ զորքերից» բառերը փոխարինել «, այլ զորքերից կամ այլ մարմիններից» բառերով, գ. 6-րդ կետի «նախածննդյան և հետծննդյան կամ երեխայի խնամքի» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»: Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) այլ պաշտոնի նշանակվելու վերաբերյալ իր դիմումի համաձայն.»: Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի «սպաներն» բառը փոխարինել «ծառայողներն» բառով, իսկ նույն մասից հանել «(ենթասպաները՝ 3 տարին մեկ անգամ)» բառերը.

2) 4-րդ մասի «Նախածննդյան, հետծննդյան կամ երեխայի խնամքի» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հիմնավորած զեկուցագրերի հիման վրա պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ ատեստավորումը կարող է անցկացվել նաև արտահերթ, իսկ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաև մինչև սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետի ավարտը:»: Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «պաշտպանությունը և» բառերը: Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «փաստաթղթերի հետ աշխատելիս» բառերը փոխարինել «տեղեկություններին առնչվելու դեպքում» բառերով: Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 20. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում «հավելավճար» բառը փոխարինել «հավելում» բառով: Հոդված 21. Օրենքի 37-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 5-րդ կետի «նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Ազգային անվտանգության մարմինների կին ծառայողներին տրվում է նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:»: Հոդված 22. Օրենքի 38-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցողներին:».

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի: Արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով: Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում կին ծառայողի՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը կարող է ընդհատվել նրա գրավոր համաձայնությամբ:»: Հոդված 23. Օրենքի 42-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հ ոդված 42. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը ».

2) 1-ին մասի «նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան» բառերով.

3) 2-րդ մասի՝ ա. առաջին պարբերության «Նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան» բառերով, բ. երկրորդ պարբերության «Երեխայի» բառը փոխարինել «Մինչև երեք տարեկան երեխայի» բառերով.

4) 3-րդ մասի «Նախածննդյան և հետծննդյան» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության» բառերով, իսկ նույն մասը «երեխայի» բառից առաջ լրացնել «մինչև երեք տարեկան» բառերով: Հոդված 24. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը «կազմակերպության անդամ» բառերից հետո լրացնել «կամ աշխատող» բառերով: Հոդված 25. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտվելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 26. Օրենքի 47-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի՝ ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում.», բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, գ. 11-րդ կետի «հիմնավորած զեկուցագրով`» բառերը փոխարինել «զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝» բառերով, դ. 14-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով. «15) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Լիազոր մարմնի ղեկավարն իրավունք ունի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով: Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:»: Հոդված 27. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 53. Ազգային անվտանգության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք 1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի են ընդունվում նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:»: Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2022 թ. դեկտեմբերի 14 Երևան ՀՕ-448-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-448-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (17.12.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.11.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.12.2022 Հիմնական ակտ 24.11.2022, ՀՕ-448-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.04.2003, ՀՕ-532-Ն 11.04.2003, ՀՕ-532-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-448-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել