Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1248 — Տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն և կոոպերատիվի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմասի (փայի) արժեքի նկատմամբ իրավունքը ժառանգելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1248AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1248 — Տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն և կոոպերատիվի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմասի (փայի) արժեքի նկատմամբ իրավունքը ժառանգելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1248. Տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն և կոոպերատիվի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմասի (փայի) արժեքի նկատմամբ իրավունքը ժառանգելը 1. Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մահացած մասնակցի ժառանգության զանգվածի մեջ մտնում է ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրային կապիտալում այդ մասնակցի բաժնեմասի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ: 2. Կոո

Ամբողջ Տեքստ

Հոդված 1248. Տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն և կոոպերատիվի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմասի (փայի) արժեքի նկատմամբ իրավունքը ժառանգելը 1. Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մահացած մասնակցի ժառանգության զանգվածի մեջ մտնում է ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրային կապիտալում այդ մասնակցի բաժնեմասի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ:

2. Կոոպերատիվի մահացած անդամի ժառանգության զանգվածի մեջ մտնում է կոոպերատիվում նրա փայի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:

3. Այն հարցի լուծումը, թե ժառանգներից որ մեկը կարող է ընդունվել տնտեսական ընկերակցության կամ ընկերության կամ կոոպերատիվի մեջ այն դեպքում, երբ համապատասխան իրավաբանական անձի նկատմամբ ժառանգատուի իրավունքներն անցել են մի քանի ժառանգների, ինչպես նաև համապատասխան իրավաբանական անձանց մասնակիցներ չդարձած ժառանգներին հասանելիք գումարներ վճարելու կարգը, եղանակները և ժամկետները որոշվում են սույն օրենսգրքով, տնտեսական ընկերությունների մասին օրենքներով, կոոպերատիվների մասին օրենքներով, ինչպես նաև համապատասխան իրավաբանական անձի կանոնադրությամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել