ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 391 — Երաշխիք տված անձի հրաժարվելը բենեֆիցիարի պահանջը բավարարելուց 1.
Ամփոփում
Հոդված 391. Երաշխիք տված անձի հրաժարվելը բենեֆիցիարի պահանջը բավարարելուց 1. Երաշխիք տված անձը մերժում է բենեֆիցիարի պահանջը, եթե այդ պահանջը կամ դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում երաշխիքի պայմաններին կամ երաշխիք տված անձին ներկայացվել են երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո: Երաշխիք տված անձը պարտավոր է բենեֆիցիարին անհապաղ տեղեկացնել նրա պահանջը մերժելու մասին: 2. Եթե մինչև բենեֆիցիարի պահանջը բավարարելը երաշխիք տված անձին հայտնի է դ
Ամբողջ Տեքստ
Հոդված 391. Երաշխիք տված անձի հրաժարվելը բենեֆիցիարի պահանջը բավարարելուց 1. Երաշխիք տված անձը մերժում է բենեֆիցիարի պահանջը, եթե այդ պահանջը կամ դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում երաշխիքի պայմաններին կամ երաշխիք տված անձին ներկայացվել են երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո: Երաշխիք տված անձը պարտավոր է բենեֆիցիարին անհապաղ տեղեկացնել նրա պահանջը մերժելու մասին:
2. Եթե մինչև բենեֆիցիարի պահանջը բավարարելը երաշխիք տված անձին հայտնի է դարձել, որ երաշխիքով ապահովված հիմնական պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով արդեն կատարվել է, դադարել է այլ հիմքերով կամ անվավեր է, նա պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի բենեֆիցիարին և պրինցիպալին: Նման հաղորդումից հետո բենեֆիցիարից ստացած կրկնակի պահանջը բավարարվում է երաշխիք տված անձի կողմից: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
