Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-617 մայիսի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 մայիսի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 6 | ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

17 մայիսի

2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ

Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Մ. Թոփուզյանի

Քննության առնելով քաղաքացի Սվետա Հարությունյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Քաղաքացի Սվետա Հարությունյանը 06.05.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի և 204.38-րդ հոդվածի սահմանադրականությունը։

2. Դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ։

3. Դիմողը գտնում է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33- րդ հոդվածի 1-ին մասի պահանջով որպես նոր հանգամանք դատական ակտի վերանայման հիմք չի համարվում այն դեպքը, երբ վիճարկվող օրենքը (օրենքի դրույթը) նախկինում կիրառվել է սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման հետ չհամընկնող մեկնաբանությամբ, հետևաբար, հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածներին։ Այսինքն, ակնհայտ է դառնում, որ խախտվել է անձի անմիջականորեն գործող սահմանադրական իրավունքը, սակայն սահմանադրական

դատարանի նման որոշումը չի դառնում անձի իրավունքի դատական պաշտպանության միջոց, քանի որ հիմք չի հանդիսանում նոր հանգամանքի ուժով դատական ակտը վերանայելու, իրավունքի խախտումը վերանայելու համար, ինչի արդյունքում խախտված իրավունքը չի վերականգնվում։ Մինչդեռ, սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասն իրավական հետևանքներ է առաջացնում և պետք է դիտվի որպես նոր հանգամանք, իսկ ՍԴ որոշումն ինքնին նոր հանգամանք է։ Հակառակ դեպքում հարվածի տակ է դրվում ՀՀ իրավական անվտանգությունը, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող օրենքի դրույթները դատարանների կողմից կմեկնաբանվեն և կկիրառվեն այլ ՀՀ Սահմանադրությանը հակասող իմաստով»։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի առնչությամբ դիմողը գտնում է, որ նշված հոդվածի անորոշության պատճառով վճռաբեկ դատարանը հնարավորություն է ստանում կամ պարտադրված է կիրառել գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման գործերով իր իրավասություններն այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից նախկինում ընդունված որոշումներից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դեպքում վճռաբեկ դատարանը կաշկանդված է նոր հանգամանք համարվող ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ և դրանում արտահայտված իրավական դիրքորոշմամբ։ Դիմողը նաև նշում է, որ սույն հոդվածում ընդհանրապես սահմանված չէ, թե վճռաբեկ դատարանն ինչ իրավասություններ և լիազորություններ ունի նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դեպքում։

4. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են ՀՀ սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել ՀՀ սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ ՀՀ

սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 39 և 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի և 204.38-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու

վերաբերյալ քաղաքացի Ս. Հարությունյանի անհատական

դիմումով գործն ընդունել քննության և որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

2. Բավարարել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ դիմողի միջնորդությունը։

3. Նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական դատարանի վարույթում կան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի

սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ միավորված գործեր (2011 թվականի մայիսի 16-ի ՍԴԱՈ-34 աշխատակարգային որոշում), առաջարկում ենք սույն գործը միավորել նշված գործերին և քննել դատարանի նույն նիստում։

Նախագահող

Անդամներ

17 մայիսի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/2-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մայիսի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել