ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 74 — Հրամանատարը (պետը) պարտավոր է` - մշտապես պահպանել իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մարտական և զորահավաքային պատրաստականությունը.
Ամփոփում
Հոդված 74. Հրամանատարը (պետը) պարտավոր է` - մշտապես պահպանել իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մարտական և զորահավաքային պատրաստականությունը. - միջոցառումներ պլանավորել մարտական և զորահավաքային մշտական պատրաստության ուղղությամբ և հասնել դրանց կատարմանը, պլաններում ժամանակին մտցնել անհրաժեշտ փոփոխություններ ու ճշտումներ. - հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, կազմակերպել դրանց ճիշտ շահագործո
Ամբողջ Տեքստ
Հոդված 74. Հրամանատարը (պետը) պարտավոր է` - մշտապես պահպանել իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մարտական և զորահավաքային պատրաստականությունը. - միջոցառումներ պլանավորել մարտական և զորահավաքային մշտական պատրաստության ուղղությամբ և հասնել դրանց կատարմանը, պլաններում ժամանակին մտցնել անհրաժեշտ փոփոխություններ ու ճշտումներ. - հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը. - բարձրացնել դաշտային պատրաստությունը, պարապմունքներ, վարժանքներ անցկացնել ստորաբաժանումները տարբեր աստիճանների մարտական պատրաստականության հասցնելու ուղղությամբ, հասնել անձնակազմի իր պարտականությունների իմացության և կատարման. - բազմակողմանիորեն տեղյակ լինել իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) իրական վիճակին, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ նրա ցուցակային և առկա կազմի մասին, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության մասին. - միջոցներ ձեռնարկել պետական գաղտնիքի պահպանությունն ապահովելու համար: (74-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն, 01.03.23 ՀՕ-78-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
