ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 7 մայիսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
7 մայիսի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ՝ Զ.Ղուկասյանի
Անդամակցությամբ՝ Վ. Հովհաննիսյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով Հովհաննես Ռուշանյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
1. Քաղաքացի Հովհաննես Ռուշանյանը 23.04.2008թ. դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 և 234-րդ հոդվածների սահմանադրականությունը։
2. Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1-ին, 2 և 5-րդ կետերի, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին: Պահպանվել է սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։
Դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։
3. ՀՀ սահմանադրական դատարանը 2007թ. ապրիլի 9-ին՝ քաղաքացիներ Հակոբ Դանիելյանի, Վաչագան Խաչատրյանի եւ այլոց դիմումների հիման վրա՝ կայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի, 231.1, 231.2 հոդվածների դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշում /ՍԴՈ-690/։ Սահմանադրական դատարանը քննու-
1
թյան է առել նշված հոդվածների` 07.07.2006թ. խմբագրությամբ տեքստի սահմանադրականության հարցը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-277-Ն ՀՀ օրենքով՝ ընդունված ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 20-ին, ուժի մեջ է մտել 01.01.2008, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 231.1 հոդվածը վերաձեւակերպվել է որպես ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդված, իսկ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը» վերտառությամբ 231.2 հոդվածը վերաձեւակերպվել է որպես ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234 հոդված։
4. «Սահմանադրական դատարանի մասին» 32 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը։
Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 3-րդ մասի, 234 հոդվածի դրույթների վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդված 3-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը.
ՈՐՈՇԵՑ
1. Քաղաքացի Հովհաննես Ռուշանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 3-րդ մասի, 234 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու մասով, գործի քննությունը մերժել՝ տրամադրելով նրան ՍԴՈ-690 որոշումը։
2. Քաղաքացի Հովհաննես Ռուշանյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 3-6 կետերի, 2-րդ եւ 4-րդ մասերի սահմանադրականությունը վիճարկելու մասով, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
2
3. Քաղաքացի Հովհաննես Ռուշանյանի միջնորդությունը` իրեն ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից, բավարարել:
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇ
174
ՐՈՒԹՅՈՒՆ |=
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Z7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մայիսի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
