Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-99-Ն30 սեպտեմբերի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 3-րդ կետը «կրթական» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռազմական)» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով. «4.1) ռազմաուսումնական հաստատություն` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, որն ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան.».

3) 1-ին մասի 20-րդ կետը «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերով: Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում` 1) 1-ին մասը «Բուհական» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության)» բառերով, իսկ «ուսանողներն» բառը փոխարինել «ուսանողները (կուրսանտները, ունկնդիրները)» բառերով.

2) 4-րդ մասի «Ուսանողներն» բառը փոխարինել «Ուսանողները (կուրսանտները, ունկնդիրները)» բառերով.

3) 5-րդ մասի առաջին նախադասությունը՝ 1) «ռեկտոր,» բառից հետո լրացնել «ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալ,» բառերով.

2) «ղեկավար» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ» բառերով.

3) «վարիչ» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ)» բառերով. 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով. «8.1. Ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածի 3-րդ, 6-րդ, 6.1-ին, 7-րդ, 10-րդ և 14-րդ կետերով սահմանված իրավասությունները ռազմական կրթության ոլորտում իրականացնում է պետական համապատասխան լիազորված մարմնի հետ համատեղ:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. հոկտեմբերի 23 Երևան ՀՕ-99-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-99-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.11.2013-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.10.30/59(999) Հոդ.983 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.09.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.10.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.11.2013 Հիմնական ակտ 30.09.2013, ՀՕ-99-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1999, ՀՕ-297 14.04.1999, ՀՕ-297 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2013 թ.
Գործի #:
ՀՕ-99-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել