Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Լեյլոյան — ՍնԴ/2443/04/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Լեյլոյան — ՍնԴ/2443/04/21

Վճռաբեկ դատարանՍնԴ/2443/04/2120 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Հասմիկ Լեյլոյանի դիմումի՝ Էմմա Գրիգորյանին սնանկ ճանաձելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2023 թվականի որոշման դեմ Հասմիկ Լեյլոյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Հասմիկ Լեյլոյանը պահանջել է Էմմա Գրիգորյանին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի 14.02.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Էմմա Գրիգորյանը ճանաչվել է սնանկ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.06.2022 թվականի որոշմամբ Էմմա Գրիգորյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝

Ամբողջ Տեքստ

2 Ա ՏՅՅ/Տ ին)

ՍՏ ՀԱՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/2443/04/21 դատարանի որոշում 2026թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2443/04/21

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան

Դատավորներ՝ Տ. Նազարյան

Դ. Սերոբյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի ապրիլի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հասմիկ Լեյլոյանի դիմումի՝ Էմմա Գրիգորյանին սնանկ ճանաձելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2023 թվականի որոշման դեմ Հասմիկ Լեյլոյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հասմիկ Լեյլոյանը պահանջել է Էմմա Գրիգորյանին ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի 14.02.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Էմմա Գրիգորյանը ճանաչվել է սնանկ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.06.2022 թվականի որոշմամբ Էմմա Գրիգորյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 14.02.2022 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

2

Սնանկության դատարանը (այսուհետ` Դատարան) 28.10.2022 թվականին վճռել է. «Հասմիկ Արարատի Լեյլոյանի դիմումն ընդդեմ Էմմա Իվանի Գրիգորյանի՝ Էմմա Իվանի Գրիգորյանին սնանկ ճանաձելու պահանջի մասին, մերժել: 2. Էմմա Իվանի Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Արարատի Լեյլոյանի բռնագանձել նախապես վճարված 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը: Էմմա Իվանի Գրիգորյանի ներկայացուցիչ Լնոն Բաղդասարյանի միջնորդությունը` Հասմիկ Արարատի Լեյլոյանից հօգուտ Էմմա Իվանի Գրիգորյանի 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված: 3. Էմմա Իվանի Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14.10.2021թ.-ից մինչն 28.10.2022թ. թվականն ընկած ժամանակահատվածի համար, ամսական հաշվարկել ն բռնագանձել վարձատրության գումար` վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.03.2023 թվականի որոշմամբ Էմմա Գրիգորյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է. «ՀՀ Սնանկության դատարանի 28.10.2022 թվականի թիվ ՍնԴ/2443/04/21 վճիռը մասնակի՝ բողոքարկված՝ «Էմմա Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14.10.2021թ.-ից մինչն 28.10.2022թ. թվականն ընկած ժամանակահատվածի համար, ամսական՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով կառավարչի վարձատրություն բռնագանձելու, Էմմա Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Լեյլոյանի 100000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձելու, Էմմա Գրիգորյանի ներկայացուցիչ Լնոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Հասմիկ Լեյլոյանից հօգուտ Էմմա Գրիգորյանի 500000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջը մերժելու մասերով բեկանել ն այդ մասերով փոփոխել.

«Հասմիկ Լեյլոյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի սկսած 14.10.2021 թվականից մինչն 28.10.2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար, հաշվարկել Ա ամսական բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով: Դիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված»:

3

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Լեյլոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էմմա Գրիգորյանը (ներկայացուցիչ Լնոն Բաղդասարյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 10-րդ, 17-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, հաշվի չի առել, որ դատական ծախսերը՝ այդ թվում ժամանակավոր կառավարչին (կառավարչին) վարձատրություն վճարելու պարտականությունը դրվում է սնանկության գործով պարտատիրոջ վրա, եթե նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են ն դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը Հետնաբար անհրաժեշտ է այս պայմանների միաժամանակյա առկայությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հարկադրված սնանկության դիմումը հնարավոր է հետ վերցնել այն դատարան մուտքագրելուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ դիմումի քննությունը դատական նիստում իրականացվելու դեպքում այն կարող է հետ վերցվել մինչն դատական նիստը սկսելը, որի պարագայում սնանկության գործի վարույթը կարճվում է: Մինչդեռ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորության անվիճելիության հատկանիշը վերացել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը 12.10.2021 թվականին դատարան ներկայացնելուց հետո՝ միայն 26.05.2022 թվականին՝ պարտապանի կողմից փոխառության պայմանագիրը դատական կարգով վիճարկելուց հետո, հետնաբար, սուն դեպքում կիրառելի էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ոչ թե 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, այլ 17-րդ հոդվածի 3-րդ մասը: Այսինքն, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը կիրառելի է դիմումը հետ վերցնելուց հետո գործի վարույթը կարճվելու դեպքում, ոչ թե դիմումը մերժվելու դեպքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 28.10.2022 թվականի վճռին:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Հասմիկ Լեյլոյանի կողմից վճռաբեկ բողոքում նշված փաստարկները չեն բխում դատական ծախսերի ինստիտուտի էությունից ն այդպիսի մեկնաբանության դեպքում կստացվի, որ ցանկացած պարագայում, երբ պարտապանն առարկություն ներկայացնի, որի ուժով պարտավորությունը դառնա վիճելի, ապա բոլոր դեպքերում դատական ծախսերի

4

պարտականությունը պետք է կրի պարտապանը:

Պարտավորության վիճելի լինելու մասին պարտապանը կարող է բարձրաձայնել բացառապես սնանկության վարույթի շրջանականերում առարկություն ներկայացնելով, մինչ այդ պարտապանը չի կարող փաստել, որ պարտավորությունը վիճելի է: Պարտապանի՝ պարտավորության դեմ առարկելու դատավարական գործողությունը տրամաբանորեն հաջորդում է սնանկության դիմում ներկայացնելուն ն երբնէ չի կարող նախորդել դրան, քանի որ պարտապանի կողմից առարկություններ ներկայացնելու դատավարական ինստիտուտը հանդիսանում է սնանկության դիմումից պաշտպանվելու դատավարական միջոց:

Դատարանն իրեն սնանկ ճանաչելու մասին դիմումի հիմքերին անդրադառնալիս չի եկել եզրահանգման առ այն, որ վերջինիս սնանկ ճանաչելու հիմքերին առկա են եղել ի սկզբանե ն դրանք վերացել են դիմումը ներկայացնելուց հետո:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Հասմիկ Լեյլոյանը 12.10.2021 թվականին դիմում է ներկայացրել դատարան՝ Էմմա Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 4-6): Դիմումին, ի թիվս այլնի, կցվել է 100.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (հատոր 1-ին, գ.թ. 3).

2) Սնանկության դատարանի 14.10.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Զավեն Վարդանյանը (հատոր 1-ին, գ.թ. 2).

3) Դատարանի 28.10.2022 թվականի վճռով Հասմիկ Լեյլոյանի դիմումը մերժվել է: Միաժամանակ անդրադառնալով սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին ն արձանագրելով, որ գործով ներկայացվել է հարկադիր սնանկության դիմում, որը ենթակա է մերժման, Դատարանը վճռել է. «3. Էմմա Իվանի Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 1410.2021թ-ից մինչն 28.10.2022թ. թվականն ընկած ժամանակահատվածի համար, ամսական հաշվարկել ն բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28.0.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով: (..)» (հատոր 3-րդ, գ.թ. 64-73).

4) Վերաքննիչ դատարանը 16.03.2023 թվականի որոշմամբ պարտապան Էմմա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի: Վերաքննիչ դատարանը որոշել է. «ՀՀ Սնանկության դատարանի 28.10.2022 թվականի թիվ ՍնԴ/2443/04/21 վճիռը մասնակի՝ բողոքարկված «Էմմա Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14.10.2021թ,-ից մինչն 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոջ պակաս,

5

քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով կառավարչի վարձատրություն բռնագանձելու, Էմմա Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Լեյլոյանի 100000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձելու, Էմմա Գրիգորյանի ներկայացուցիչ Լնոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Հասմիկ Լեյլոյանից հօգուտ Էմմա Գրիգորյանի 500000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջը մերժելու մասերով բեկանել ն այդ մասերով փոփոխել. «Հասմիկ Լեյլոյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի սկսած 14.10.2021 թվականից մինչն 28.10.2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար, հաշվարկլ նե ամսական բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոջ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:

Դիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված» (հատոր 4-րդ, գ.թ. 83-95).

5)Թ իվ ԵԴՈ941/02/22 քաղաքացիական գործով 20.04.2022 թվականին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Էմմա Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Հասմիկ Լեյլոյանի, երրորդ անձիք «Երնան» նոտարական տարածքի նոտար Վանինե Հովսեփյանի, Կադաստրի կոմիտեի, Արամ Աղախանյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետնանք կիրառելու պահանջի մասին, որը նույն դատարանի 28.04.2022 թվականի որոշմամբ վերադարձվել է, իսկ 03.05.2022 թվականին կրկին ներկայացված հայցադիմումը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թվականի որոշմամբ ընդունվել է վարութ (հիմք՝ «Պոտ. ԱՅէճ Թ ճտ» դատական տեղեկատվական համակարգ, քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19417/02/22, հատոր 3-րդ, գ.թ 41):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ ու 6-րդ մասերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ այն իրավական հարցին, թե դիմումը մերժելու մասին վճռով ում վրա պետք է դրվի դատական ծախսերի ն սնանկության կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունն այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո հիմեավորվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի

6

2րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը' պայմանավորված այն հանգամանքով, որ սեաեկ ճանաչելու մասին դիմում ներկայացվելուց հետո հայցադիմում է ներկայացվել սեաեկության դիմումի հիմքում դրված գործարքի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ' վերահաստատելով եախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում)կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝

1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա՝ եթե թույ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուտռազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ն վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն՝

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, ն բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, ւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը. (....):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիմումը հետ վերցնելու դեպքում տվյալ դիմումի հիման վրա դատական վարույթ ընդունված սնանկության գործի վարույթը կարճվում է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետնանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի (կառավարչի վարձատրության ., փոխհատուցման

7

պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե՝

1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաձելու հիմքով.

2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետնանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, ն դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.

3 դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության

համաձայնությամբ:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետնանքով պարտապանի անվճարունակությունը դադարելու կամ սնանկության հիմքերը վերանալու դեպքերում

սնանկության դիմումը մերժելումասին վճիռ կայացնելու պայմաններում սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու սնանկության վարույթի օբյեկտիվությունը Ա մասնակիցների միջն շահերի հավասարակշռումը, քանի որ վերը նշված դեպքերում օրենքի ուժով ծագում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը, որը չի կարող կատարվել պարտատիրոջ հաշվին, այլապես կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսնորած վարքագծի հետնանքով առաջացած դատավարական հետնանքները պետք է կրի պարտատերը: Սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն էլ չի կարող սահմանափակվել որնէ հիմքով՝ նկատի ունենալով, որ օրենսդիրը վարձատրության իրավունքը սահմանելիս այն կախվածության մեջ չի դրել որնէ հանգամանքից: Այլ կերպ ասած՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերի առկայության դեպքում սնանկության ժամանակավոր կառավարիչը պետք է ստանա վարձատրություն (տե՛ս Պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմանը, նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանին դատարանի վճռով սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է հիմնավորել անձի վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 90-օրյա ժամկետով կետանցը ն վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը, իսկ սնանկության դիմումը մերժելու դեպքում հարկադիր սնանկության դիմում ներկայացնողի կրած դատական ծախսերը փոխհատուցելու ն սնանկութան ժամանակավոր կառավարչին վճարելու պարտականությունը պարտապանի մոտ ծագում է բացառապես

8

ա) պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետնանքով անվճարունակ լինելը դադարելու

կամ

բ) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանալու դեպքում (րես Պետական եկամուտեերի կոմիտեն ըեդդեմ Գոհար Պետրոսյանի թիվ ՍեԴ/1153/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ կայացվում է կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետնանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց, կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են: Նշված դեպքերում սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռն անմիջականորեն առնչվում է սնանկության ժամանակավոր կառավարչի իրավունքներին այնքանով, որքանով կարգավորում է նան վերջինիս վարձատրության հարցը (.) (րեւս Պետական եկամուտների կոմիտեն ըեդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության գործի վարույթի կարճումը պայմանավորել է պարտատիրոջ կողմից սնանկության դիմումը հետ վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու փաստով: Ընդ որում օրենսդրի կողմից արդարացիորեն չեն նշվել այն դեպքերը, որոնց առկայության դեպքում պարտատիրոջ մոտ ծագում է այդ իրավունքի իրականացումը՝ յուրաքանչյուր դեպքում այն թողնելով պարտատիրոջ հայեցողությանը: Հարկ է նկատել, որ առանձին դեպքերում պարտատիրոջ վերը նշված իրավունքի իրականացումը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, օրինակ՝ պարտքի ներմամբ, սնանկության դիմումը ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտավորության լրիվ կամ մասնակի կատարմամբ, ինչն իր հերթին կարող է առաջ բերել պարտապանի անվճարունակության դադարում ն այլն:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ըստ էության օրենսդիրը սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը `լայմանավորել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի ծագման հիմքերով, որոնք են, մասնավորապես, սնանկության դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտքի լրիվ կամ մասնակի մարումը կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով անվճարունակության հիմքերի վերացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերը նշված հիմքերի առկայության դեպքում, կախված այն հանգամանքից, թե պարտատիրոջ կողմից ներկայացվել է սնանկության դիմումը հետ վերցնելու մասին դիմում, թե՝ ոչ, դատավարական հետնանքները կարող են լինել տարբեր: Այսպես, այն դեպքում, երբ սնանկության դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտքը լրիվ կամ մասնակի մարվել է կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով անվճարունակության հիմքերը վերացել են, ո պարտատերը չի ներկայացրել սնանկության

9

դիմումը հետ վերցնելու մասին դիմում, դատարանը սնանկության դիմումը մերժում է: Իսկ այն դեպքում, երբ պարտատիրոջ կողմից առկա է համապատասխան դիմում, գործի վարույթը դատարանի կողմից ենթակա է կարճման: Այսինքն, օրենսդիրը սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը պայմանավորել է սնանկության դիմումը ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտքի լրիվ կամ մասնակի մարված լինելու փաստով կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով անվճարունակության հիմքերի վերացման հանգամանքի առկայությամբ: Այլ կերպ ասած, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքի ծագումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե գործի դատավարական ելքով (սնանկության դիմումի մերժում կամ սնանկության գործի վարույթի կարճում), այլ այնպիսի հստակ հիմքերով, որոնց արդյունքում պարտապանը կա՛մ դադարում է անվճարունակ լինելուց, կա՛մ վերանում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված հետնությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ հակառակ պարագայում ի հայտ կգար մի իրավիճակ, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքի ծագումը կախվածության մեջ կդրվեր պարտատիրոջ կամահայտնությունից, այն է՝ վերը նշված հիմքերի առկայության դեպքում համապատասխան դիմում ներկայացնել, թե՝ ոչ, որպիսի հանգամանքն անթույլատրելի է, քանի որ չի բխում սնանկության վարույթի առանձնահատկությունից:

Հետնաբար, բոլոր այն դեպքերում, երբ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելուց հետո պարտապանը լրի(' կամ մասնակի կատարել է պարտավորությունը ն մարել է պարտքը կամ վերացել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը, սնանկության ժամանակավոր կառավարչի աշխատանք` ենթաա է հատուցման, անկախ համապատասխան դատավարական հետնանքից՝ սնանկության գործի վարույթի կարճում, թե՝ սնանկության դիմումի մերժում:

Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, ինչպես նան դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նան այն դեպքում, երբ սնանկության դիմումը ներկայացնելուց հետո, պարտապանի կողմից պարտքի մասնակի կամ լրիվ մարման հետնանքով վերջինս դադարում է անվճարունակ լինելուց կամ վերանում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը, ուստի նե ենթակա է ապահովման նան սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը՝ օրենքով սահմանված հաշվարկին համապատասխան (տե՛ս «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ըեդդեմ «Նոր Զովք» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0238/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դարարանի 09.11.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ ն 6-րդ մասերում ամրագրված իրավանորմերի հարաբերակցության

10

խնդրին, արձանագրում է, որ 5-րդ մասում ամրագրված իրավակարգավորումը սնանկության վարույթում առաջացող դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության բաշխման հարցը կարգավորող ընդահանուր կանոն է, որի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով ընդհանուր կանոնի համեմատ նախատեսված է առանձնահատկություն, այն է՝ դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե՝ սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետնանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, ն դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը: Նշված բացառությունը նախատեսելը պայմանավորված է այն հանգամանքով, որ երբ սնանկության մասին դիմումը հետ վերցնելը կապված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանալու հետ, որպիսի պայմաններում թեն գործի ելքը կանխորոշվելու է սնանկության գործի վարույթը կարճելով, այնուամենայնիվ դիմում ներկայացրած անձը չպետք է կրի դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը, քանի որ երբ որոշակի հանգամանքների բերումով սնանկության դիմում ներկայացրած անձի համար ակնհայտ է դառնում, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը վերացել են, ն նա այլնս աննպատակահարմար է համարում սնանկության վարույթի հետագա քննությունը, օրենսդիրը նրան տալիս է հնարավորություն հետ վերցնելու իր ներկայացրած դիմումը՝ այդ գործողությունը կատարելու կամ չկատարելու հետ կապելով նան դատական ծախսերի Ա ժամանակավոր կառավարչի (կառավարչի վարձատրության ., փոխհատուցման պարտականությունը կրելու հարցը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմի կիրառման նախապայմաններին՝ ըստ այդմ ընդգծելով, որ նշված իրավանորմի նպատակն է ապահովել դատական ծախսերի բեռի արդարացի բաշխումը բոլոր այն իրավիճակներում, երբ սնանկության վարույթն ամբողջությամբ դառնում է իրավական առումով հիմնազուրկ՝ պարտապանի անվճարունակության հիմքերի վերացման հետնանքով: Մասնավորապես, եթե պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելուց հետո վերանում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը ապա նշված հանգամանքն արդեն իսկ բավարար է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման համար, որի դեպքում ոչ թե գործի վարույթն է կարճվում, այլ դիմումը մերժվում է, իսկ ժամանակավոր կառավարչի վարձատրության փոխհատուցման բեռը դրվում է պարտապանի վրա, քանի որ վերջինիս գործողություններն են հանգեցրել

11

անվճարունակության վերացման: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելուց հետո պարտապանի կողմից դիմումատուի ներկայացրած պարտքի պահանջը քաղաքացիական դատավարության կարգով վիճարկելու հանգամանքը, երբ այն վերաբերում է հենց սնանկության հիմքում դրված վճարային պարտավորությանը, արդեն իսկ օբյեկտիվորեն վերացնում է վկայակոչված պարտավորության «անվիճելիությունը»: Հետնաբար, սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելուց հետո պարտապանի կողմից դիմումատուի դեմ փոխառության պայմանագրի՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի վերաբերյալ ներկայացված հայցը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ուղղված է նան անվճարունակության հիմքերի վերացմանը: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկման հետնանքով սնանկության հիմքում ընկած պարտավորությունն այլես չի կարող դիտարկվել որպես անվիճելի, որպիսի հանգամանքը միաժամանակ տարբերվում է այն իրավիճակներից, երբ պարտապանը պարզապես լրիվ կամ մասնակի մարում է պարտքը ն այդ հիմքով է դադարում անվճարունակ լինելուց, կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանում են ն դիմողը հետ է վերցնում սնանկության մասին դիմումը: Այսինքն, երբ պարտապանի գործողություների կամ դատական կարգով պարտավորության վիճելիության հիմքով վերանում են անվճարունակության իրավական հիմքերը, սնանկության դիմումը մերժելու դեպքում կառավարչի վարձատրության փոխհատուցման բեռը պետք է դրվի պարտապանի վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը հետ է վերցվել կամ վարույթը կարճվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Օրենսդրի կողմից այսպիսի առանձնահատկություն սահմանելու նպատակը կայանում է նրանում, որ բոլոր այն դեպքերում, երբ անձին սնանկ ճանաչելու հիմքերը վերանում են պարտապանի ակտիվ գործողությունների Ա ձեռնարկած քայլերի արդյունքում, դիմում ներկայացրած անձը չպետք է կրի դատական ծախսերը ն սնանկության գործով ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության պարտականությունը, քանի որ դատավարության մի մասնակցի տվյալ դեպքում պարտապանի կատարած գործողությունների արդյունքում առաջացած հետնանքների համար պատասխանատվությունը չի կարող դրվել դիմում ներկայացրած անձի վրա:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 28.10.2022 թվականի վճռով Հասմիկ Լեյլոյանի դիմումը՝ Էմմա Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է այն հիմքով, որ «սնանկության դիմումի հիմքում ընկած պարտավորությունները Դիմումատուի |վրիպակը Դատարանինն է| կողմից ամբողջությամբ վիճարկվել են քաղաքացիական դատավարության կարգով քենվող թիվ ԵԴ/19417/02/22 քաղաքացիական գործի շրջանակում, իեչե էլ իր հերթին վիճելի է դարձնում սեանկության դիմումի հիմքում ընկած փաստերով ներկայացված պահանջը: (...) Գործի փաստական հանգամանքների, ինչպես

12

նան գործի քենության ընթացքում ձեռքբերված վերոնշյալ ապացույցների համադրման արդյունքում ակնհայտ է, որ Դիմումատուի պահանջն անվիճելի համարվել չի կարող»: Դատարանի վճռով դատական ծախսերը ն սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի վարձատրության պարտավորությունը դրվել է պարտապան Էմմա Գրիգորյանի վրա հետնյալ պատճառաբանությամբ. «Դատարանը գփնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերոգրյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները" սեանկության դիմումը ներկայացնելուց հետո' սնանկության հիմքերը վերանալու դեպքերում սեաեկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելու պայմաններում ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելու մասով, հավասարապես կիրառելի են նան նույն հոդվածով սահմանված դատական ծախսերի բաշխման մասով, նկատի ունենալով, որ Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում գործով դատական ծախսերը պարտատիրոջ հաշվին կատարվելու պայմաններում կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսնորած վարքագծի հետնանքով առաջացած դատավարական հետնանքները պետք է կրի պարտատերը, ինչը չի կարող բխել սնանկության վարութի օբյեկտիվություը նե մասնակիցների միջե շահերի հավասարակշռումն ապահովելու օրենսդրի նպատակից: Հաշվի առնելով սույն որոշման պատճառաբանական մասում եշված հիմեավորումեերը Դատարանը գտնում է, որ վերոգրյալ պատճառաբանություններով դատական ծախսերի փոխհատուցումն Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետք է կատարվի Պարտապանի կողմից, ուստի Պարտապանից հօգուր Դիմումատուի հարկ է բռնագանձել սնանկության դիմումը դատարան ներկայացնելու համար Դիմումատուի կողմից նախապես վճարված 100.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը»:

Վերաքննիչ դատարանը, 16.03.2023 թվականի որոշմամբ Էմմա Գրիգորյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.10.2022 թվականի վճիռը մասնակիորեն՝ դատական ծախսերի ն սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի վարձատրության փոխհատուցման պարտավորությունը պարտապանի Էմմա Գրիգորյանի վրա դնելու մասով, բեկանվել ն փոփոխվել է՝ դրանք փոխհատուցելու պարտավորությունը դրվել է դիմումատու Հասմիկ Լեյլոյանի վրա: Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ «սնանկության դիմումը մերժվելու դեպքում դատական ծախսերի, այդ թվում պետական տուրքի, ինեչպե նան կառավարչի վարձատրության փոխհատուցման պարտականությունը կրում է պարտապանը հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է' «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը: (-) Անդրադառնալով դատական Փծախսեի ն կառավարչի վարձատրության փոխհատուցման պարտականությունը պարտապանի հաշվին կատարելու Դատարանի հետնության իրավաչափությանը՝ Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ գործում սնաեկ ճաեաչելու դիմումը հետ վերցնելու փաստը հավաստող ապացույց առկա չէ, այսինքե' բացակայում է «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի վարձատրության փոխհատուցումը :Ջ պարտապանի հաշվին կատարելու անհրաժեշտ փաստակազմը:

13

Ավելին, առկա չէ նան դիմումը Դատարան ներկայացնելուց հետո Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանալու փաստ, պարտապանի առակությունները հիմեավորող ապացույցը, այն է' սնանկության դիմումը Դատարան ներկայացնելուց հետո հարուցված հայցադիմումը, չի կարող գեահատվել որպես Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմաեված պայմանը հաստատող ն ծառայել դիմումը դաւրարան ներկայացնելուց հետո Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանալու վերաբերյալ հետնությանը: Հեւտրնաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի սխալ կիրառման վերաբերյալ բողոքի փաստարկը Վերաքենիչ դատարանը գնահատում է իրավաչափ»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սուն գործով դատական ծախսերի ն սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի վարձատրությունը փոխհատուցելու պարտականությունը դիմումատու Հասմիկ Լեյլյանի վրա դնելու կապակցությամբ ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, եկել է իրավաչափ եզրահանգման առ այն, որ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի վարձատրության պարտավորությունը պետք է դրվի պարտապան Էմմա Գրիգորյանի վրա, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է նուն մասի իրավակարգավորումը ու հաշվի չի առել, որ Էմմա Գրիգորյանի կողմից թիվ ԵԴ/19417/02/22 քաղաքացիական գործով հայցադիմում ներկայացնելու փաստի ուժով, որով վերջինս պահանջել է որպես առոչինչ գործարքի անվավերության հետնանք անվավեր ճանաչել իր ն Հասմիկ Լեյլոյանի միջն 28.12.2020 թվականին կնքված փողի փոխառության վերաբերյալ պայմանագիրը, վիճարկվել է սոյն գործով պարտավորության անվիճելիությունը Ա հետնաբար վերացել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը, որի պայմաններում չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անվճարունակության հիմքերը վերացել են Էմմա Գրիգորյանի կողմից սնանկ ճանաձելու մասին դիմում ներկայացնելուց հետո քաղաքացիական դատավարության կարգով առոչինչ գործարքի անվավերության հետնանք կիրառելու մասին պահանջ ներկայացնելու արդյունքում, առաջ է գալիս իրավական այն դիրքորոշումը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով գործով դատական ծախսերի ն սնանկության ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրություը .,. փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի պարտապանը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը կիրառել է այն նորմը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսված է այլ դեպքերի համար ն սույն գործի հանգամանքներում ենթակա չէր կիրառման: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն որոշմամբ քննարկվող հարցի կապակցությամբ «Սնանկության մասին» ՀՀ Օրենքով նախատեսված

14

առանձնահատկությունները, որոնք հստակ կարգավորվում են նույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում: Այսպիսով, պարտապանի կողմից սնանկության հիմքում ընկած պարտավորությունների վիճարկումն ու դրանց հաջորդող անվճարունակության հիմքերի վերացումը հանդիսանում են բավարար նախադրյալներ՝ ձնավորելու դատական ծախսերի ն կառավարչի վարձատրության փոխհատուցման պարտականությունը պարտապանի վրա դնելու իրավական հիմքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտի բեկանման հիմք, որի անհրաժեշտությունը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ ն 6-րդ մասերի խախտում, այն է` սնանկության մասին դիմումը ներկայացնելուց հետո սնանկ ճանաչելու հիմքերը վերանալու պայմաններում դատական ծախսերի ն սնանկության ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրությունը փոխհատուցելու պարտականությունը պետք է կրեր ոչ թե դիմում ներկայացրած անձը, այլ պարտապանը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-ր

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՍնԴ/2443/04/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել