ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 356 — Դատական վերանայման բողոք բերելու կարգը և հետևանքները 1.
Ամփոփում
Հոդված 356. Դատական վերանայման բողոք բերելու կարգը և հետևանքները 1. Դատական վերանայման բողոքը ներկայացվում է համապատասխան վերադաս դատարան, իսկ դրա պատճենը դատական ակտ կայացրած դատարան՝ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները կատարելու համար: 2. Օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը: 3. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հին
Ամբողջ Տեքստ
Հոդված 356. Դատական վերանայման բողոք բերելու կարգը և հետևանքները 1. Դատական վերանայման բողոքը ներկայացվում է համապատասխան վերադաս դատարան, իսկ դրա պատճենը դատական ակտ կայացրած դատարան՝ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները կատարելու համար:
2. Օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը:
3. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հինգերորդ օրը դատական ակտը կայացրած դատարանը դատական վերանայման բողոքի պատճենն ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին՝ պարզաբանելով բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, կարգը և ժամկետը, իսկ քրեական գործը կամ վարույթի նյութերը՝ համապատասխան վերադաս դատարան:
4. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնող անձն իրավունք ունի բողոքին կցելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:
5. Բաց թողնված ժամկետը վերականգնվում է, եթե միջնորդության մեջ ներկայացված պատճառներով պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշմամբ դատական ակտի կատարումը կարող է կասեցվել:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
