ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 128 — Հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 128. Հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը 1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: 2. Արբիտրաժային
Ամբողջ Տեքստ
Հոդված 128. Հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը 1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
2. Արբիտրաժային համաձայնության կողմի դիմումի հիման վրա դատարանն արբիտրաժից առաջ կամ դրա ընթացքում ցանկացած պահի հայցի ապահովման միջոցները կիրառում է սույն գլխով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները:
3. Եթե հայցի ապահովման միջոցը կիրառվել է արբիտրաժի կազմավորումից կամ միանձնյա արբիտրի նշանակումից առաջ, ապա հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնող անձը պարտավոր է հայցի ապահովման միջոցը կիրառելու օրվանից երկամսյա ժամկետում դատարան ներկայացնել բավարար ապացույցներ այն մասին, որ կազմավորվել է արբիտրաժը, կամ նշանակվել է միանձնյա արբիտրը: Հակառակ դեպքում դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցը շահագրգիռ անձի դիմումով վերացվում է: (128-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
