ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին « ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» ենթակետը «պատկանող գույքի վաճառքից» բառերից հետո լրացնել «հարկային գործակալ չհանդիսացողներից» բառերով: Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում` ա) 1-ին և 2-րդ կետերի «3-րդ կետում» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում» բառերով. բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով` «5. Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով միայն սույն օրենքի 10 և 11 հոդվածներով սահմանված նվազեցումները:»: Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը: Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետում` - «ա» ենթակետի «և «բ» ենթակետերով նախատեսված գրավոր պայմանագիրը չկնքելու կամ պահանջվող տվյալներից որևէ մեկի բացակայության» բառերը փոխարինել «ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու» բառերով. - «բ» ենթակետի «և 4-րդ» բառերը փոխարինել «, 4-րդ և 5-րդ» բառերով: Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածում «վճարմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով: Հոդված 6. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով` «4. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»: Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով` «5. Հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ավելի ցույց տրված վնասի 20 տոկոսի չափով:»: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո` հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ավելի ցույց տրված վնասի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 27 դեկտեմբերի 2001 թ. ՀՕ-287 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-287 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2002-01.01.2013) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.12.31/43(175) Հոդ.1044 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.12.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.12.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2002 Ուժը կորցրել է 01.01.2013 Հիմնական ակտ 14.12.2001, ՀՕ-287 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-183 27.12.1997, ՀՕ-183 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 դեկտեմբերի, 2001 թ.
- Գործի #:
- ՀՕ-287
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
