ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 224 — Անշարժ գույքի հարկը 1.
Ամփոփում
Հոդված 224. Անշարժ գույքի հարկը 1. Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված սեփականության իրավունքի առկայությունից` սույն բաժնով սահմանված դեպքերում ու կարգով անշար
Ամբողջ Տեքստ
Հոդված 224. Անշարժ գույքի հարկը 1. Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված սեփականության իրավունքի առկայությունից` սույն բաժնով սահմանված դեպքերում ու կարգով անշարժ գույքի հարկ վճարվում է նաև անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների (այդ թվում՝ ինքնակամ), ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինչպես նաև Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար: (224-րդ հոդվածը փոփ.
16.12.22 ՀՕ-567-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
