ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հունվարի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 1 | ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան
26 հունվարի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Արամ Սարգսյանն ու Կարապետ Ռուբինյանը 14.01.2011թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասի (այնքանով, որքանով նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով դատարաններին լիազորում է գործի քննության արդյունքում կայացնել դատական ակտ դատավարական օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով, այդ թվում մերժելով բողոքը դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողները պահպանել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական
դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա
սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի
իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Դիմողները միջնորդություն են ներկայացրել պետական տուրքից ազատելու մասին վկայակոչելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, ըստ որի քրեական դատավարության մասնակիցների կողմից պետական տուրքի վճարում նախատեսված չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
3. Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով բավարարել դիմողների միջնորդությունը պետական տուրքից ազատելու վերաբերյալ։
Նախագահող
Անդամներ
26 հունվարի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/1-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հունվարի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
