Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 364 — Համապարտ պարտականությունը պարտապաններից մեկի կողմից կատարելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 364AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 364 — Համապարտ պարտականությունը պարտապաններից մեկի կողմից կատարելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 364. Համապարտ պարտականությունը պարտապաններից մեկի կողմից կատարելը 1. Պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց: 2. Եթե այլ բան չի բխում համապարտ պարտապանների հարաբերություններից, ապա` 1) համապարտ պարտականությունը կատարած պարտապանը մնացած պարտապանների նկատմամբ ունի հավասար բաժիններով հետադարձ պահանջի իրավունք` հանելով իր բաժինը. 2) համապարտ

Ամբողջ Տեքստ

Հոդված 364. Համապարտ պարտականությունը պարտապաններից մեկի կողմից կատարելը 1. Պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:

2. Եթե այլ բան չի բխում համապարտ պարտապանների հարաբերություններից, ապա` 1) համապարտ պարտականությունը կատարած պարտապանը մնացած պարտապանների նկատմամբ ունի հավասար բաժիններով հետադարձ պահանջի իրավունք` հանելով իր բաժինը. 2) համապարտ պարտականությունը կատարած պարտապանին համապարտ պարտապաններից մեկի չվճարածը հավասար բաժիններով ընկնում է չվճարած պարտապանի և մնացած պարտապանների վրա:

3. Սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են պարտապաններից մեկի հակընդդեմ պահանջի հաշվանցմամբ համապարտ պարտավորությունը դադարելիս:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել