ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 827 — Պահառուի` գույքը հետ վերադարձնելու պարտականությունը 1.
Ամփոփում
Հոդված 827. Պահառուի` գույքը հետ վերադարձնելու պարտականությունը 1. Պահառուն պարտավոր է պահատուին կամ նրա կողմից որպես ստացող նշված անձին վերադարձնել հենց այն գույքը, որը հանձնված է եղել իրեն ի պահ, եթե պայմանագրում նախատեսված չէ դիմազրկմամբ պահատվություն (հոդված 817): 2. Պահառուն պետք է գույքը վերադարձնի այն վիճակով, որով նա ի պահ է ընդունել` հաշվի առնելով դրա բնականոն վատթարացումը, նվազելը կամ գույքի բնական հատկությունների հետևանքներով առաջացած
Ամբողջ Տեքստ
Հոդված 827. Պահառուի` գույքը հետ վերադարձնելու պարտականությունը 1. Պահառուն պարտավոր է պահատուին կամ նրա կողմից որպես ստացող նշված անձին վերադարձնել հենց այն գույքը, որը հանձնված է եղել իրեն ի պահ, եթե պայմանագրում նախատեսված չէ դիմազրկմամբ պահատվություն (հոդված 817):
2. Պահառուն պետք է գույքը վերադարձնի այն վիճակով, որով նա ի պահ է ընդունել` հաշվի առնելով դրա բնականոն վատթարացումը, նվազելը կամ գույքի բնական հատկությունների հետևանքներով առաջացած այլ փոփոխություններ:
3. Գույքը վերադարձնելու հետ միաժամանակ պահառուն պարտավոր է հանձնել պահատվության ընթացքում դրանից ստացված պտուղները և եկամուտները, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
