ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 5-րդ կետից հանել «աշխարհազորի,» բառը.
2) 9.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «աշխարհազորի համակարգի ստեղծումը,» բառերը.
2) 2-րդ մասի 9-րդ և 3-րդ մասի 3-րդ կետերի «աշխարհազորի» բառը փոխարինել «տեղական պաշտպանության ուժերի» բառերով: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «7) Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը:»: Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործում է աշխարհազորը:» նախադասությունը: Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետից հանել «, աշխարհազորի պատրաստության և կիրառման» բառերը: Հոդված 6. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «աշխարհազորը» բառը փոխարինել «տեղական պաշտպանության ուժերը» բառերով: Հոդված 7. Օրենքի 29.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.2-րդ հոդվածով. « Հոդված 29.2. Տեղական պաշտպանության ուժերը 1. Տեղական պաշտպանության ուժերը կազմավորվում են որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ:
2. Տեղական պաշտպանության ուժերի խնդիրներն են՝ 1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությանն ու պաշտպանությանը.
2) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիրների կատարումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների և զորամասերի հետ համատեղ. 3) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին. 4) ռազմական, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների, բնակչության պաշտպանությանն աջակցությունը:
3. Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է տվյալ համայնքի վարչական տարածքի պաշտպանությունն ապահովող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամիավորումը: Տեղական պաշտպանության ուժերը ներառվում են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:
4. Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները (այսուհետ՝ ստորաբաժանումներ) համալրվում են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Պայմանագիր չի կարող կնքվել այն անձի հետ՝ 1) որը ենթակա է պարտադիր զինվորական ծառայության. 2) որը հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող. 3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
5. Ստորաբաժանումների համալրումը և պայմանագրերի կնքումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատները՝ համագործակցելով սույն հոդվածի 3-րդ մասում նշված զորամասերի հետ:
6. Ստորաբաժանումները խաղաղ ժամանակ անցնում են պատրաստություն համայնքի տարածքի պաշտպանության խնդիրների ապահովման ուղղությամբ, որն իրականացվում է համապատասխան զորամասի պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով: Ստորաբաժանումների կիրառումը, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության և պաշտպանության նպատակով, իրականացվում է զորամիավորման հրամանատարի հրամանով՝ ըստ այն զորամասի մարտական խնդիրների, որի կազմում ներառված է ստորաբաժանումը:
7. Ստորաբաժանումներում ներգրավված անձին հատկացվում է զինվորական համազգեստ, պատրաստության և կիրառման ժամանակահատվածում նրան ամրակցվում է զենք, նա ապահովվում է անվճար սննդով և բժշկական սպասարկմամբ՝ զինծառայողների համար սահմանված կարգով, նրա համար հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ըստ նշանակված (զբաղեցրած) զինվորական պաշտոնի՝ պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով: Ստորաբաժանումներում ներգրավված անձի վրա կնքված պայմանագրի շրջանակներում պատրաստության և կիրառման ժամանակահատվածում տարածվում են զինվորական կանոնագրքերի պահանջները և զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվությունը: Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ստորաբաժանումների կիրառման ժամանակահատվածում ստորաբաժանումներում ներգրավված աշխատող անձանց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները: Ստորաբաժանումների կազմում ներգրավված անձանց զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»: Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն Օրենքի 29.2-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մարտի 7 Երևան ՀՕ-37-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-37-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.03.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.02.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.03.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.03.2025 Հիմնական ակտ 12.02.2025, ՀՕ-37-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 15.11.2017, ՀՕ-196-Ն 15.11.2017, ՀՕ-196-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-37-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
