Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 388 — Կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ), գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 388AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 388 — Կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ), գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 388. Կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ), գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում 1. Կազմակերպության դրամարկղում (դրամարկղներում) պահվող արժեքների պահպանման, ինչպես նաև փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), եթե կազմակերպության կառավարման համապատասխան մարմնի (անհատ ձեռնարկատիրոջ) որոշմամբ այդ պատասխանատվությունը դրված չէ

Ամբողջ Տեքստ

Հոդված 388. Կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ), գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում 1. Կազմակերպության դրամարկղում (դրամարկղներում) պահվող արժեքների պահպանման, ինչպես նաև փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), եթե կազմակերպության կառավարման համապատասխան մարմնի (անհատ ձեռնարկատիրոջ) որոշմամբ այդ պատասխանատվությունը դրված չէ այլ անձի վրա:

2. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից:

3. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) հրամանի (որոշման):

4. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը: (388-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն) Գ Լ ՈՒ Խ 75 ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել