Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԱՊԵՏ ՍՈՂԻԿԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԱՊԵՏ ՍՈՂԻԿԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2115 հուլիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 հուլիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 21 | ԿԱՐԱՊԵՏ ՍՈՂԻԿԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 15 հուլիսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Խաչատրյանի Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի Վ. Հովհաննիսյանի Ուսումնասիրելով Կարապետ Սողիկեանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Կարապետ Սողիկեանը 2016 թվականի հունիսի 28-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով ,Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի, 217-րդ հոդվածի 2-րդ մասի, 220.4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ ՀՀ2 Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ /1-4 մասեր/, 61-րդ /1-ին մաս/, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցըե : Ըստ դիմողի՝ իր նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, պայմանավորված վերջիններիս նորմատիվ բովանդակության անորոշությամբ, կիրառվել են ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող մեկնաբանությամբ՝ հանգեցնելով վիճարկվող դրույթների կամայական կիրառմանը, ինչը, ըստ էության, վերահաստատվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: Դիմողը գտնում է, որ

ՀՀ վերաքննիչ դատարանի հիմնավորումներից և եզրահանգումներից բխում է, որ իր նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է այն մեկնաբանությամբ, ըստ որի` ժառանգության պարտադիր բաժնի ընդունման փաստը հաստատված համարելու համար ժառանգության փաստացի ընդունման դասական եղանակները, որոնք ուղղակիորեն բխում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասից, կիրառելի չեն, և այս դեպքում ժառանգությունը կարող է ընդունվել միայն ժառանգական իրավունքները ձևակերպելու՝ նոտարին դիմելու միջոցով: Դիմողի կարծիքով` սույն գործով դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, դրանց իրավական անորոշությամբ պայմանավորված /առաջին հերթին ժառանգության ընդունման թվարկված երկու եղանակների՝ բոլոր հիմքերով ժառանգության ընդունման դեպքերում կիրառելի լինելու վերաբերյալ հստակեցման բացակայության հետևանքով/, կիրառվել են այնպիսի մեկնաբանությամբ, որը հանգեցրել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության, այդ թվում` ժառանգման իրավունքի, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև խտրականության արգելքի, օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքների խախտմանը, որի արդյունքում անձը, որևէ իրավաչափ սահմանադրական նպատակի բացակայության պայմաններում, զրկվում է ժառանգության իր պարտադիր բաժինը փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ընդունելու հնարավորությունից: Դիմողը գտնում է, որ իրավական որոշակիության պահանջներին չհամա-պատասխանող՝ սույն դիմումով վիճարկվող դրույթների կիրառման արդյունքում3 անհամաչափորեն սահմանափակվել են իր սեփականության և դատական պաշտպանության իրավունքները, խախտվել են օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները:

2. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթներից՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի, 217-րդ հոդվածի 2-րդ մասի, 220.4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթները չեն կիրառվել դիմողի նկատմամբ: Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանա-դրական դատարան կարող է դիմել ,յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատա-րանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճար-կում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունըե: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, • որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատա-րաններում դատավարության մասնակից, • որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ, • որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով, • որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի առումով դիմումն ակնհայտ անհիմն է: Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 06.11.2015 թվականի թիվ ԵԿԴ-4891/02/144 քաղաքացիական գործով Կարապետ Սողիկեանի վերաքննիչ բողոքը մերժել է, ի թիվս այլնի, նաև այն պատճառաբանությամբ, որ չնայած այն հանգամանքին, որ Կարապետ Սողիկեանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված է ,Կենտրոնե համատիրության կառավարչի կողմից 13.11.2014 թվականին տրված թիվ 128/86 գրությունը, որի համաձայն՝ Կողբացու փողոց, 42 շ., 78 բնակարանի բնակիչ՝ հանգուցյալ Ռուզաննա Նիկոլայի Գևորգյանը, մահացած՝ 27.01.2014թ., մինչև մահը բնակվել է նույն հասցեում, նրա մահից հետո այնտեղ բնակվում են նրա ամուսինը՝ Կարապետ Սողիկեանը և այլոք, այն չի հիմնավորում Կարապետ Սողիկեանի կողմից փաստացի տիրապետման հիմքով Ռ. Գևորգյանի ժառանգությունն ընդունելու փաստը՝ նկատի ունենալով, որ տվյալ բնակարանը չի մտնում ժառանգական զանգվածի մեջ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ,...Կարապետ Սողիկեանի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի ուժով պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ հանդիսանալու հանգամանքը դեռևս բավարար հիմք չէ Սարգիս Գևորգյանի՝ Ռ.Գևորգյանին պատկանող ամբողջ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու հանգամանքը վիճարկելու համար, քանի որ գործով հաստատված չէ Կարապետ Սողիկեանի՝ Ռուզաննա Գևորգյանի ժառանգական զանգվածից իրեն հասանելիք պարտադիր բաժինն ընդունելու համար բավարար միջոցներ ձեռնարկելու, այն է՝ սահմանված ժամկետում և սահմանված կարգով ժառանգության ընդունմանը հետամուտ լինելու փաստըե: Այսինքն, դիմողի փաստարկներն առ այն, որ ,...ժառանգության պարտադիր բաժնի ընդունման փաստը հաստատված համարելու համար ժառանգության փաստացի ընդունման դասական եղանակները, որոնք ուղղակիորեն բխում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասից, կիրառելի չեն, և այս դեպքում ժառանգությունը կարող է ընդունվել միայն ժառանգական իրավունքները ձևակերպելու՝ նոտարին դիմելու միջոցովե, ակնհայտ անհիմն են, քանի որ դիմողը չի իրականացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ժառանգության ընդունման երկու եղանակներից և ոչ մեկը. ոչ ժառանգության բացման վայրի նոտարին դիմում է ներկայացրել, ոչ ժառանգված գույքը փաստացի տիրապետել կամ կառավարել է: Հետևաբար, դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև5 պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Կարապետ Սողիկեանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 15 հուլիսի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հուլիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել