Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 940 — Բանկի պատասխանատվությունն ակրեդիտիվի պայմանները խախտելու համար 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 940AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 940 — Բանկի պատասխանատվությունն ակրեդիտիվի պայմանները խախտելու համար 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 940. Բանկի պատասխանատվությունն ակրեդիտիվի պայմանները խախտելու համար 1. Ակրեդիտիվի պայմանները խախտելու համար վճարողի առջև պատասխանատվություն է կրում էմիտենտ բանկը, իսկ էմիտենտ բանկի առջև` կատարող բանկը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: 2. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները վճարելուց անհիմն հրաժարվելու դեպքում միջոցներ ստացողի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա: 3. Կատար

Ամբողջ Տեքստ

Հոդված 940. Բանկի պատասխանատվությունն ակրեդիտիվի պայմանները խախտելու համար 1. Ակրեդիտիվի պայմանները խախտելու համար վճարողի առջև պատասխանատվություն է կրում էմիտենտ բանկը, իսկ էմիտենտ բանկի առջև` կատարող բանկը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները վճարելուց անհիմն հրաժարվելու դեպքում միջոցներ ստացողի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:

3. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները ակրեդիտիվի պայմանները խախտելու հետևանքով ոչ ճիշտ վճարելու դեպքում վճարողի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել