ԻՐԻՆԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 9 փետրվարի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԻՐԻՆԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
քաղ. Երեւան
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
9 փետրվարի 2007 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը Նախագահությամբ՝ Ռ.Պապայանի
Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Հ.Դանիելյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Իրինա Եդիգարյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Իրինա Եդիգարյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1 ենթակետի, 231.2 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթակետերի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ կետի սահմանադրականությունը։ Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Իրինա Եդիգարյանը միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից, քանի որ նա զրկվել է իր բնակարանից եւ չի ստացել փոխհատուցման գումարը։ Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Ի. Եդիգարյանի դիմումը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1 ենթակետի, 231.2 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթակետերի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
Ի. Եդիգարյանին ազատել պետական տուրքի վճարումից։
ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՐՏՈՒՂԱ
ՐՈՒԹՅՈՒՆ
[անընթեռնելի]
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 փետրվարի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
