Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 09.10.2020 Թ. ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 09.10.2020 Թ. ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-881 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-88)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 օգոստոսի 2023թ. ՍԴԱՈ - 88 | «ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 09.10.2020 Թ. ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԻՆՉԵՎ 09.10.2020 Թ. ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հրաչյա Հովհաննիսյանի դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի և 124-րդ հոդվածի 2-րդ մասի մինչև 09.10.2020 թ. կատարված փոփոխությունը Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի հուլիսի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հրաչյա Հովհաննիսյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «1. Պարզել, թե՞ արդյոք սույն գործով

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը, նույն օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը մինչև 09.10.2020 թվ. փոփոխությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի հետ այն դեպքում, երբ իրավահարաբերության ծագման պահին գործող Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ աշխ-օր-ի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետով և 4-րդ մասով * օրենսդիրը սահմանել է աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու պայմաններում աշխատավարձ ստանալու հնարավորություն: 2.

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նշված իրավական նորմերի կիրառման և ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածով սահմանված լիազորությունները չկատարելու հետևանքով չի խախտվել արդյո՞ք ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը սահմանված կարգով մասնակցած ՀՀ քաղաքացու աշխատավարձ ստանալու իրավունքը թե՞ ոչ»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/5737/02/20, ինչպես նաև թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը, ելնելով իրավունքի զարգացման իր առաքելությունից և նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմնի տվյալ իրավական ակտն ընդունելու նպատակից, պետք է մեկնաբաներ, թե արդյո՞ք դատարանը սույն գործով իրավահարաբերությունը կարգավորելու համար պետք է ղեկավարվեր Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ՀՀ սահմանները պաշտպանելու պարտականությունը կատարած ՀՀ քաղաքացու սոցիալական շահերը պաշտպանելու նպատակով օրենսդրի ընդունած իրավական նորմերով, ինչպիսիք են Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետը և 4-րդ մասը, թե՞ պետք է բիզնեսի շահերից ելնելով ղեկավարվեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, այն սխալ մեկնաբանելով մերժեր աշխատավարձի վճարումն աշխատողին, քանի որ վերջինս պատերազմական իրավիճակում, սահմանված կարգով, ՀՀ զինված ուժերի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների և Արցախի պաշտպանությանը, որի հետևանքով բացակայել է աշխատանքից և չի կատարել իր աշխատանքային պարտականությունները: Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/5737/02/20 քաղաքացիական գործով միանգամայն անհիմն է մեկնաբանել 2020 թվականի հոկտեմբերի 9-ին փոփոխված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը, քանի որ վճռաբեկ բողոքում այդ հոդվածին հղում չի կատարվել: Հավելելով Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանն անհիմն է հիշատակել նաև իր կողմից հարկադիր պարապուրդի դիմաց ստացած հատուցումը, քանի որ թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով դատարանը որոշել է ոչ միայն աշխատանքից անօրինական ազատված աշխատողին տրամադրել հատուցում հարկադիր պարապուրդի դիմաց, այլ նաև աշխատողին չի վերականգնել աշխատանքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով և դադարեցրել է կողմերի միջև աշխատանքային պայմանագիրը: Ըստ Դիմողի նշվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն, նշանակում է, որ աշխատողին պետք է վճարվի աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու օրվա դրությամբ չվճարված աշխատավարձը որպես վերջնահաշվարկի գումար: Մինչդեռ, Դիմողի պնդմամբ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ աշխատանքից անօրինական ազատված և դատարանի կողմից աշխատանքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով չվերականգնված աշխատողին միայն հարկադիր պարապուրդի գումարը վճարելով գործատուն ազատվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված վերջնահաշվարկ կատարելու պարտականությունից, որն ակնհայտորեն սխալ է: Դիմողը նաև նշում է, որ Վճռաբեկ դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի մինչև 09.10.2020 թ. կատարված փոփոխությունը սխալ մեկնաբանությամբ կիրառման և այդ հիմքով վճռաբեկ բողոքը մերժելու հետևանքով խախտել է իր Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված յուրաքանչյուր աշխատողի աշխատանքից անհիմն ազատման դեպքում պաշտպանության իրավունքը: Ըստ Դիմողի Վճռաբեկ դատարանը չի պաշտպանել իր աշխատանքից անհիմն ազատման օրվա դրությամբ հասանելիք աշխատավարձը ստանալու իրավունքը, հետևաբար այդ որոշմամբ կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը, նույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը մինչև 09.10.2020 թ. կատարված փոփոխությունը հակասում են Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետի և 4-րդ մասի պահանջների պայմաններում: Դիմողն ընդգծում է, որ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը հակասում է Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասին, քանի որ ըստ Վճռաբեկ դատարանի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող աշխատողը, որը կատարում է իր սահմանադրական պարտականությունը, չի կարող ստանալ աշխատավարձ, քանի որ վերջինս չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված իր պարտականությունները: Արդյունքում Դիմողը եզրակացնում է, որ Վճռաբեկ դատարանը սույն գործով կիրառման ենթակա իրավական ակտերի նորմերը չի մեկնաբանել Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով ելնելով օրենսդրի նպատակներից: Ըստ Դիմողի Վճռաբեկ դատարանի 2023 թվականի հունվարի 16-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցած աշխատողին հասանելիք աշխատավարձի վճարումը մերժելը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանման հետևանքով, հակասում է Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողն իր դիմումի խնդրամասում վիճարկել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի և 124-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչև 09.10.2020 թ. կատարված փոփոխությունը) սահմանադրականությունը, մինչդեռ իր դիմումի հիմնավորումների որոշ հատվածներում անդրադարձել է նաև տվյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը, ուստի Դիմողի կողմից բարձրացված հարցը կդիտարկվի վիճարկվող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի և 124-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչև 09.10.2020 թ. կատարված փոփոխությունը), այդ թվում իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականությունը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանդրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման պարագայում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, որը ոչ միայն չի բխի Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում գործող դատարանների գործառույթների տարանջատումը։ Այսինքն Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի և մինչև 2020 թվականի հոկտեմբերի 9-ին կատարված փոփոխությունը գործող 124-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության կիրառման իրավաչափության հարց: Այսպես Դիմողը ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «ՀՀ վճռաբեկ դատարանը, ելնելով իրավունքի զարգացման իր առաքելությունից և նորմատիվ իրավական ակտը ընդունող մարմնի տվյալ իրավական ակտը ընդունելու նպատակից պետք է մեկնաբաներ, թե արդյո՞ք դատարանը սույն գործով իրավահարաբերությունը կարգավորելու համար պետք է ղեկավարվեր ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ՀՀ սահմանները պաշտպանելու պարտականությունը կատարած ՀՀ քաղաքացու սոցիալական շահերը պաշտպանելու նպատակով օրենսդրի ընդունած իրավական նորմերով, ինչպիսիք են Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը և ՀՀ աշխ. օր-ի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետը և 4-րդ մասը, թե՞ պետք է բիզնեսի շահերից ելնելով ղեկավարվեր ՀՀ աշխ. օր-ի 178-րդ հոդվածի 1-ին մասով, այն սխալ մեկնաբանելով մերժեր աշխատավարձի վճարումը աշխատողին, քանի որ վերջինս պատերազմական իրավիճակում, սահմանված կարգով, ՀՀ զինված ուժերի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների և Արցախի պաշտպանությանը, որի հետևանքով բացակայել է աշխատանքից և չի կատարել իր աշխատանքային պարտականությունները»: Դիմողը նաև նշել է. «(…) ՀՀ վճռաբեկ դատարանը միանգամայն անհիմն է սույն գործով մեկնաբանել 09.10.2020 թվ. փոփոխված ՀՀ աշխ. օր-ի 124-րդ հոդվածը, քանի որ վճռաբեկ բողոքում այդ հոդվածին հղում չի կատարվել: Անհիմն է հիշատակել նաև Հ. Հովհաննիսյանի կողմից հարկադիր պարապուրդի դիմաց ստացած հատուցումը, քանի որ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով դատարանը որոշել է ոչ միայն անօրինական աշխատանքից ազատված աշխատողին տրամադրել հատուցում հարկադիր պարապուրդի դիմաց, այլ նաև դատարանը աշխատողին չի վերականգնել աշխատանքում ՀՀ աշխ. օր-ի 265-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով և դադարեցրել է կողմերի միջև աշխատանքային պայմանագիրը, ինչը նշանակում է, որ աշխատողին պետք է վճարվի աշխատանքային պայմանագիրը դադարեցման օրվա դրությամբ չվճարված աշխատավարձը, որպես վերջնահաշվարկի գումար, համաձայն ՀՀ աշխ. օր-ի 130 հոդվածի: Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշված մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ անօրինական աշխատանքից ազատված և դատարանի կողմից աշխատանքում ՀՀ աշխ. օր-ի 265-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով չվերականգնված աշխատողին միայն հարկադիր պարապուրդի գումարը վճարելով գործատուն ազատվում է ՀՀ աշխ. օր-ի 130 հոդվածով սահմանված վերջնահաշվարկ կատարելու պարտականությունից, ինչն ակնհայտորեն սխալ է»: Դիմողն իր անհատական դիմումում ներկայացրել է նաև հետևյալ դիրքորոշումը. «Օրենսդիրը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակից աշխատող անձանց (որոնք ընդգրկված են զինվորական ծառայության մեջ և կամավորական մարտական ջոկատներում) աշխատավարձի վճարման հարցը կարգավորել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխ. օր-ի 124-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետով և 4-րդ մասով (ՀՕ-109-Ն փոփոխությունը կատարվել է 2016թվ. հուլիսի 2-ին, որը տարածվում է 2016թվ. ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա) և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից պետք է մեկնաբանվեին իրավահարաբերության ծագման պահին գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան օրենսդիր նպատակներից ելնելով, քանի որ, օրենսդիրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության պարտականությունը ՀՀ քաղաքացիների համար ամրագրել է ՀՀ Սահմանադրությամբ։ Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի 16.01.2023թվ. որոշումը Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցած աշխատողին հասանելիք աշխատավարձի վճարումը ՀՀ աշխ. օր-ի 178-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանման հիմքով մերժելը հակասում է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասին»: Ելնելով վերոշարադրյալից Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը վիճարկվող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի և մինչև 2020 թվականի հոկտեմբերի 9-ին կատարված փոփոխությունը գործող 124-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների մասնավորապես վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի իրավաչափությանը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ և՛ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, և՛ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/5737/02/20 քաղաքացիական գործով կայացրել են Դիմողի համար անբարենպաստ իրավական հետևանքներ առաջացնող դատական ակտեր: Այսպես թիվ ԵԴ/5737/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2022 թվականի մարտի 29-ի որոշմամբ մասնակի բավարարել է «Մելլաթ բանկ» ՓԲ ընկերության անունից Վարդան Հարությունյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/5737/02/20 քաղաքացիական գործով 05.10.2021 թ. կայացրած վճիռը մասնակի սկզբնական հայցի մասով բեկանել և փոփոխել է մերժելով սկզբնական հայցը: Թիվ ԵԴ/5737/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.10.2021 թ. վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ: Վճռաբեկ դատարանն իր 2023 թվականի հունվարի 16-ի որոշմամբ մերժել է Դիմողի կողմից բերված վճռաբեկ բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2022 թ. որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։ Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Նման պայմաններում սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հրաչյա Հովհաննիսյանի դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի և 124-րդ հոդվածի 2-րդ մասի մինչև 09.10.2020 թ. կատարված փոփոխությունը Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Ա.ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

1 օգոստոսի 2023 թվականի

ՍԴԱՈ-88

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-88
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել