ՅՈՒՐԻԿ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 փետրվարի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 1 | ՅՈՒՐԻԿ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
2 փետրվարի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Մ. Թոփուզյանի
Քննության առնելով քաղաքացի Յուրիկ Զախարյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Քաղաքացի Յուրիկ Զախարյանը 19.01.2011թ. դիմել է սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերության սահմանադրականությունը:
2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել
է. «Հակասահմանադրական ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221- րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերությունը «Բեկանված քաղաքացիական գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու մասին» ենթակետը»։
3. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 6- րդ կետի 4-րդ պարբերությանը, քանի որ նշված հոդվածը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածին, իսկ Եվրոպական կոնվենցիան միջազգային պայմանագիր է»։
Դիմողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը չպետք է գործն ուղարկի նույն օրենքը խախտած դատարան նոր քննության։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներում նշված են իրավասու սուբյեկտների կողմից ՀՀ սահմանադրական դատարանին դիմելու ձևական պահանջները, իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Դիմողը որևէ հիմնավորում չի ներկայացնում վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ, նա միայն նշում է, որ դիմումը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ պարբերությանը, քանի որ նշված հոդվածը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածին, չհիմնավորելով, թե վիճարկվող նորմի հակասահմանադրականության արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել։
Բացի դրանից, ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով, իսկ դա նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ վերոնշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հիմնավորում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացի Յուրիկ Զախարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող
Անդամներ
2 փետրվարի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/2-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 փետրվարի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
