ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 752 — Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքների որակի համար 1.
Ամփոփում
Հոդված 752. Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքների որակի համար 1. Կապալառուն պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերով և կողմերի համար պարտադիր շինարարական նորմերով ու կանոններով նախատեսված պահանջներից շեղումներ թույլ տալու, ինչպես նաև նախագծային փաստաթղթերում նշված շինարարական օբյեկտի ցուցանիշներին չհասնելու համար: Շենքի կամ շինության վերակառուցման (նորոգման, վերականգնման) դեպքում կապալառուն պատասխանատվություն է կր
Ամբողջ Տեքստ
Հոդված 752. Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքների որակի համար 1. Կապալառուն պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերով և կողմերի համար պարտադիր շինարարական նորմերով ու կանոններով նախատեսված պահանջներից շեղումներ թույլ տալու, ինչպես նաև նախագծային փաստաթղթերում նշված շինարարական օբյեկտի ցուցանիշներին չհասնելու համար: Շենքի կամ շինության վերակառուցման (նորոգման, վերականգնման) դեպքում կապալառուն պատասխանատվություն է կրում շենքի, շինության կամ դրա մասի ամրության, կայունության և ապահովության կորստի կամ նվազման համար:
2. Կապալառուն պատասխանատվություն չի կրում առանց պատվիրատուի համաձայնության նախագծային փաստաթղթերի պահանջներից փոքր շեղումներ թույլ տալու համար, եթե ապացուցում է, որ դրանք չեն ազդել շինարարական օբյեկտի որակի վրա:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
