Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 160.1 — Դատական ակտի կատարման փուլում հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 160.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 160.1 — Դատական ակտի կատարման փուլում հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 160.1. Դատական ակտի կատարման փուլում հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելը 1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական ակտ կայացնելիս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 75-րդ հոդվածով նախատեսված կարգով պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով, ապա ժամանակագրական առումով վերջինը օրինական

Ամբողջ Տեքստ

Հոդված 160.1. Դատական ակտի կատարման փուլում հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելը 1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական ակտ կայացնելիս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 75-րդ հոդվածով նախատեսված կարգով պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով, ապա ժամանակագրական առումով վերջինը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման փուլում դատախազի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ դատապարտյալի միջնորդությամբ դատարանը քննում է դատապարտյալի նկատմամբ հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հարցը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցը քննում է ժամանակագրական առումով վերջինը օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանը:

3. Հարցի քննության մասին դատարանը պատշաճ ծանուցում է դատապարտյալին, դատախազին, տուժողին և պատիժ կատարող մարմնին կամ հիմնարկին։

4. Հարցի քննությանը պարտադիր մասնակցում են` 1) դատախազը. 2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի:

5. Հարցի քննությանը կարող են մասնակցել նաև տուժողը (տուժողի լիազոր ներկայացուցիչը, տուժողի օրինական ներկայացուցիչը) և պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի ներկայացուցիչը, սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) և պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի ներկայացուցչի չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար։

6. Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) դատապարտյալի նկատմամբ հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու մասին. 2) միջնորդությունը մերժելու մասին: (160.1-ին հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-33-Ն) ( 16.01.24 ՀՕ-33-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել