ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի ապրիլ ի 15-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «արձանագրությունում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով․ 2) 4-րդ մասը «հանգամանքները» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այս կարգը չի կիրառվում սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում:»․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․ «3.1. Վկայի ցուցմունքը տեսաձայնագրառվում է, բացառությամբ եթե առարկում է քննչական գործողության մասնակիցը, կամ բացակայում են համապատասխան տեխնիկական միջոցները: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման դեպքում, եթե քննչական գործողության մասնակիցները չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում՝ հարցերը և պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում: Տեսաձայնագրառումն ամրագրվում է երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը: Նյութական կրիչներից մեկը կնքվում է և կարող է բացվել դատարանում, իսկ մյուս կրիչը կարող է օգտագործել քննիչը կամ դատախազը ` իր դատավարական լիազորություններն իրականացնելու նպատակով: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման նյութական կրիչի կրկնօրինակը տրամադրվում է դատավարության մասնակիցներին՝ քրեական գործի նյութերին ծանոթացնելու ընթացքում:»․ 3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․ «Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում հարցաքննության ավարտից հետո քննիչը վերարտադրում է ցուցմունքի տեսաձայնագրառումը, որի մասին նշվում է հարցաքննության արձանագրությունում: Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչը կամ հարցաքննվող անձը նշում է հարցաքննության արձանագրության մեջ:»: Հոդված 3. Օրենսգրքի 216-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1. Առերեսման ընթացքի տեսաձայնագրառման դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կանոնները:»։ Հոդված 4. Օրենսգրքի 337-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «այդ ցուցմունքների» բառերից հետո լրացնել «տեսաձայնագրառման» բառով․ 2) 2-րդ մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման կամ» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 342-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «ինչպես նաև նրա ցուցմունքների» բառերից հետո լրացնել «տեսաձայնագրառման և» բառերով․ 2) 2-րդ մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման կամ» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. ապրիլի 21 Երևան ՀՕ-214-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-214-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.05.2020-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.04.29/45(1600) Հոդ.500 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 15.04.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.04.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.05.2020 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 15.04.2020, ՀՕ-214-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.07.1998, ՀՕ-248 01.07.1998, ՀՕ-248 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 ապրիլի, 2020 թ.
- Գործի #:
- ՀՕ-214-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
